ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2630-Ա |
«03» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի Հ.2249-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.06.2025 թվականի եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի հունիսի 19-ի «Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Գոգոլի փողոց հ.8/1 բնակելի տան և հողամասի նկատմամբ Հովհաննես Բաստաջյանի և Կլարա Բաստաջյանի իրավունքները վերականգնելու, 15.72 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.2249-Ա որոշման/ այսուհետ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024 թվականի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Գոգոլի փողոց հ.8/1 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման».
2) Որոշման 5-րդ կետում՝ «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ` Հ.Մուրադյանին» բառերը փոխարինել «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |
