ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 444-Ա
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 14,070,818.38 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
07.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 444-Ա որոշման |
«ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ուժեղացնել կենսաբազմազանության պաhպանությունը և բնական ռեսուրսների կայուն օգտագործումը՝ հատկապես Հայաստանի կենսաբազմազանությամբ հարուստ բնական տարածքներում գտնվող ընտրված բնության հատուկ պահպանվող տարածքներում ներդրումների միջոցով, և բարելավել հարևան համայնքների բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը: Ծրագրի շրջանակներում ձեռք բերվող ապրանքներն ու ծառայությունները շահառուներին տրամադրվելու են անվճար և նվիրաբերությունով։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ի դեմս` Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ, հասցե` Բոննի գրասենյակ, Դահլմանշտրասե 4, 53113 Բոնն, Գերմանիա, Բեռլինի գրասենյակ, Շտրեսեմանշտրասե 94, 10963 Բեռլին, Գերմանիա) և Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW Զարգացման Բանկ, գլխավոր գրասենյակ Ֆրանկֆուրտ, հասցե՝ Պալմենգարտենշտրասե 5-9, 60325 Ֆրանկֆուրտ, Գերմանիա): |
4. |
Ծրագիրը կատարողը |
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (WWF Հայաստան, հասցե՝ քաղ. Երևան, Պռոշյան 11/1, ՀՎՀՀ` 00861992, հեռախոս՝ +374 10 58 89 83, +374 10 54 61 56, էլեկտրոնային հասցե` office_am@wwfcaucasus.org): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ, Վեդի, Վերին Դվին համայնքներ, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք համայնքներ, Տավուշի մարզի Դիլիջան համայնք, Լոռու մարզի Ֆիոլետովո համայնք, Սյունիքի մարզի Տաթև, Գորիս, Կապան, Մեղրի, Քաջարան համայնքներ և Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնք, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն: |
6. |
Ծրագրի բյուջեն |
14,070,818.38 եվրոյին համարժեք դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն, «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ, Վեդի և Վերին Դվին համայնքներ, Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք համայնքներ, Տավուշի մարզի Դիլիջան համայնք, Սյունիքի մարզի Տաթև, Գորիս, Կապան, Մեղրի և Քաջարան համայնքներ, Լոռու մարզի Ֆիոլետովո համայնք, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնք, Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայություն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2030 թվականի հունիսի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) ընտրված բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության ուժեղացում (Խոսրովի անտառ, Դիլիջան, Արփի լիճ և ընտրված բնության հատուկ պահպանվող տարածքներ այլ երկու պետական ոչ առևտրային կազմակերպություններից), այդ թվում՝ թիրախ բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ, բնության հատուկ պահպանվող տարածքների սահմանների քարտեզագրում, ենթակառուցվածքների վերանորոգում կամ կառուցում, անհրաժեշտ սարքավորումների և կահույքի ձեռքբերում կամ ներմուծում՝ 3,220,000 եվրոյին համարժեք դրամ։ Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2030 թվականի հունիսի 30-ը.
2) բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի օպտիմալացում, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի ղեկավարման ու կառավարման ամրապնդում, բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցի ընդլայնում, բնության հատուկ պահպանվող տարածքների անձնակազմի որակավորման բարելավում (կառավարում, պահպանություն, մոնիթորինգ և զբոսաշրջություն), կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի մշակում և ներդնում բնության հատուկ պահպանվող տարածքներում և դրանցից դուրս՝ 5,438,000 եվրոյին համարժեք դրամ։ Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2030 թվականի հունիսի 30-ը.
3) Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի գույքագրում՝ հատուկ հաշվի առնելով արդյունագործական և սիրողական որսի համար օգտագործվող կենդանիները, հազվագյուտ և վտանգված տեսակները, ցուցիչ (ինդիկատոր) և ինվազիվ տեսակները, ինչպես նաև լայնորեն օգտագործվող բույսերը (դեղորայքային, ուտելի բույսեր և այլն), Կարմիր գրքի վերանայում՝ 407,500 եվրոյին համարժեք դրամ։ Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2030 թվականի հունիսը 30-ը.
4) զբոսաշրջության կայուն զարգացման ծրագրերի իրականացում ընտրված բնության հատուկ պահպանվող տարածքներում, այդ թվում՝ կայուն զբոսաշրջության զարգացման ռազմավարությունների մշակում, սեմինարների կազմակերպում, լայնածավալ մարքեթինգային արշավի նախագծում և իրականացում՝ 280,000 եվրոյին համարժեք դրամ։ Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2030 թվականի հունիսի 30-ը.
5) «Դիլիջան» ազգային պարկի էկոհամակարգային ծառայությունների համար փորձնական կամավոր վճարումների համակարգի մշակում և ներդնում՝ 37,500 եվրոյին համարժեք դրամ։ Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2030 թվականի հունիսի 30-ը.
6) աջակցություն բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից տեղական համայնքային զարգացման գործունեությանը՝ նվազեցնելու բնական ռեսուրսների օգտագործումը, այդ թվում՝ աջակցություն ընտրված գյուղական համայնքների բնակիչներին/ֆերմերներին էկոլոգիապես մաքուր ապրանքներ և ծառայություններ արտադրելու և վաճառելու մասով՝ լանդշաֆտի արժեքային շղթաների վրա հիմնված տնտեսական հնարավորությունների միջոցով (այդ թվում՝ հավաքված բերք, կաթնամթերք, տեղական արտադրության սննդամթերք և այլն), մատակարարման շղթաների ամրապնդում, աջակցություն գյուղական համայնքներում տեղի բնակչությանը զբոսաշրջության և այլ շուկաների համար ծառայություններ և ներդրումներ ապահովելու համար, շուկայական ենթակառուցվածքների և հարմարությունների ամրապնդում (հյուրատների կազմակերպում, փոքր ջերմոցների կառուցում, փոքրածավալ ժամանակակից ագրոմշակման միավորների տրամադրում, վայրի ուտելու բույսերի հավաքման կենտրոնների կազմակերպում), գյուղատնտեսական մթերքի արտադրողների (գյուղացիական տնտեսությունների) և գյուղերում զբոսաշրջային ծառայություններ մատուցողների հմտությունների ու կարողությունների բարելավում (վերապատրաստում, տեղական համայնքապետարանների կարողությունների զարգացում (այդ թվում՝ վերապատրաստում և ներդրումներ, որոնք ամբողջ համայնքի մակարդակով օգուտներ կբերեն)՝ 1,410,000 եվրոյին համարժեք դրամ։ Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2030 թվականի հունիսի 30-ը.
7) աջակցություն էկոհամակարգերին և համայնքներին դիմակայելու կլիմայի փոփոխության ազդեցությանը` արոտավայրերի կառավարման պլանների իրականացման, էներգիայի այլընտրանքային աղբյուրների խթանման, էներգախնայողության գործիքների, ջրի խնայողության տեխնոլոգիաների ներդրման (կաթիլային ոռոգման համակարգ, փոքր ջրամբարներ) և այլնի միջոցով՝ 850,000 եվրոյին համարժեք դրամ։ Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2030 թվականի հունիսի 30-ը.
8) մարդու ու վայրի կենդանիների միջև կոնֆլիկտների մեղմացման սխեմայի ներդրում՝ 175,000 եվրոյին համարժեք դրամ։ Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2030 թվականի հունիսի 30-ը.
9) կազմակերպական ծախսեր՝ 2,252,818.38 եվրոյին համարժեք դրամ։ Ծախսերը նախատեսվում են իրականացնել 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) թիրախային բնության հատուկ պահպանվող տարածքների համար կադաստրային հողամասերի նախապատրաստման, սահմանազատման ծառայությունների, նախատեսվող «Տաթև» ազգային պարկի և «Ջերմուկ» ազգային պարկի տարածքների հողամասերի կադաստրային քարտեզների պատրաստման, կառավարման պլանների մշակման ծառայությունների ձեռքբերում՝ 920,000 եվրոյին համարժեք դրամ.
2) բնության հատուկ պահպանվող տարածքների համար կառավարման պլանների կազմման ուղեցույցների մշակման, կառավարման պլանների մշակման, Էկոպարեկային ծառայության կատարելագործման և գործառնական պլանի մշակման, Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման կառուցվածքների գնահատման և նոր կառուցվածքի մշակման ծառայությունների, թիրախային բնության հատուկ պահպանվող տարածքների համար կայուն զբոսաշրջության զարգացման ռազմավարությունների մշակման ծառայությունների ձեռքբերում՝ 540,000 եվրոյին համարժեք դրամ.
3) թիրախային բնության հատուկ պահպանվող տարածքների, էկոպարեկային ծառայության, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման նոր կառուցվածքի գրասենյակի համար, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, նախատեսվող «Տաթև» ազգային պարկի և «Ջերմուկ» ազգային պարկի համար սարքավորումների (կահույք, համակարգիչներ, ամենագնաց ավտոմեքենաներ (25-30 միավոր), անօդաչու սարքեր, հեռադիտակներ, բջջային հեռախոսներ, համակարգիչներ և այլ նմանատիպ ապրանքների) ձեռքբերում կամ ներմուծում՝ 2,235,000 եվրոյին համարժեք դրամ.
4) թիրախային բնության հատուկ պահպանվող տարածքներում ենթակառուցվածքների (վարչական շենք, այցելուների կենտրոն, պահակակետ և այլն) նախագծերի կազմման, վերանորոգման և կառուցման, էկոպարեկային ծառայության համար գրասենյակների նախագծման և կառուցման, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման նոր կառուցվածքի գրասենյակի շինարարական աշխատանքների, նախատեսվող «Տաթև» ազգային պարկի և «Ջերմուկ» ազգային պարկի համար ենթակառուցվածքների (վարչական շենք, այցելուների կենտրոն, պահակակետ և այլն) նախագծման, շինարարական և շինարարությանն առնչվող (փորձաքննություն, տեխնիկական և հեղինակային հսկողություն) ծառայությունների ձեռքբերում՝ 4,170,000 եվրոյին համարժեք դրամ.
5) Հայաստանում կայանալիք «COP17» միջոցառման կազմակերպման և նախատեսվող «Տաթև» ազգային պարկի և «Ջերմուկ» ազգային պարկի բացման արարողությունների կազմակերպման համար ապրանքների ձեռքբերում կամ ներմուծում և ծառայությունների ձեռքբերում (հյուրանոցային ծառայություն, տարածքի և սարքավորումների վարձակալություն, թարգմանչական ծառայություններ, սննդի կազմակերպման, ոչ կանոնավոր փոխադրման, մինչտպագրական, հրատարակչական, գովազդային արշավների, շրջայցերի կազմակերպման ծառայություններ)՝ 215,000 եվրոյին համարժեք դրամ.
6) նախատեսվող «Տաթև» ազգային պարկի և «Ջերմուկ» ազգային պարկի անձնակազմի ուսուցման դասընթացների կազմակերպման, Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների անձնակազմի որակավորման բարձրացման ծառայությունների (դասընթացների իրականացում գիտական և կրթական հաստատությունների կողմից) մատուցում՝ 375,000 եվրոյին համարժեք դրամ.
7) կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի մշակման և ներդրման ծառայությունների ձեռքբերում՝ 323,000 եվրոյին համարժեք դրամ.
8) արդյունագործական և սիրողական նպատակով օգտագործվող բույսերի և կենդանիների տեսակների գույքագրման, Հայաստանի Կարմիր գրքի մշակման ծառայությունների ձեռքբերում՝ 407,500 եվրոյին համարժեք դրամ.
9) Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացման նպատակով ծառայությունների (սեմինարների կազմակերպում, ենթակառուցվածքների ստեղծում, գովազդային արշավների կազմակերպում, կամավոր վճարումների համակարգի մշակում և ներդնում և այլն) մատուցում՝ 197,500 եվրոյին համարժեք դրամ.
10) թիրախային բնության հատուկ պահպանվող տարածքների հարևանությամբ գտնվող գյուղերում փոքր դրամաշնորհների տրամադրման նպատակով բնապահպանության խորագրով մրցույթների կազմակերպում՝ 60,000 եվրոյին համարժեք դրամ.
11) թիրախային բնության հատուկ պահպանվող տարածքների հարևանությամբ գտնվող գյուղերում շուկայական հետազոտությունների իրականացման ծառայությունների ձեռքբերում, որից հետո հետազոտության արդյունքների հիման վրա տեղական կառավարման մարմինների և գյուղական արտադրողների կարողությունների կազմակերպում, այդ թվում՝ վերապատրաստումների անցկացման ծառայությունների ձեռքբերում, հյուրատների կազմակերպում, փոքր ջերմոցների կառուցում, փոքրածավալ ժամանակակից ագրոմշակման միավորների տրամադրում, վայրի ուտելու բույսերի հավաքման կենտրոնների կազմակերպում, անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում կամ ներմուծում՝ 1,350,000 եվրոյին համարժեք դրամ.
12) թիրախային բնության հատուկ պահպանվող տարածքների հարևանությամբ գտնվող գյուղերում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացման միջոցառումների (արոտավայրերի բարելավում, համայնքային ենթակառուցվածքների (համայնքապետարանի շենք, մանկապարտեզ, ջրագծեր, պոմպակայաններ և այլն) բարելավում, արևային ջրատաքացուցիչներ, ֆոտովոլտայիկն կայաններ, ջրի խնայողության տեխնոլոգիաների՝ կաթիլային ոռոգման համակարգի ներդնում) իրականացման ծառայությունների ձեռքբերում և ապրանքների ձեռքբերում կամ ներմուծում՝ 1,025,000 եվրոյին համարժեք դրամ.
13) ծրագրի իրականացման համար մեկ ամենագնաց փոխադրամիջոցի (75,000 եվրոյին համարժեք դրամ), կահույքի, համակարգչային սարքերի ձեռքբերում կամ ներմուծում (11.368 եվրոյին համարժեք դրամ)՝ 86,368.00 եվրոյին համարժեք դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) տասնհինգ անձից բաղկացած աշխատանքային խմբի աշխատավարձ՝ 1,202,988.87 եվրոյին համարժեք դրամ. 2) պահպանման, տրանսպորտային, գործուղման և գրասենյակային այլ ծախսեր՝ 963,461.51 եվրոյին համարժեք դրամ. 3) մեկ ամենագնաց փոխադրամիջոցի և կահույքի ձեռքբերում կամ ներմուծում՝ 86,368.00 եվրոյին համարժեք դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակա- ռավարման մարմինների, այլ կազմակերպություն- ների հետ |
Շրջակա միջավայրի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Կադաստրի կոմիտե, Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզպետարանների աշխատակազմեր, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ, Կովկասյան բնության հիմնադրամ (CNF), Հայաստանի Հանրապետությունում Եվրոմիության պատվիրակություն, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (UNDP), ՄԱԿ-ի բնապահպանական ծրագիր (UNEP), Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ (GEF), Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO), Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) ընկերություն, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն (SDC) Հայաստանում, Ավստրիական զարգացման գործակալություն (ADA), Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություններ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին.
2) ֆինանսական, տեխնիկական և մշտադիտարկման հաշվետվությունների ներկայացում Շրջակա միջավայրի նախարարության և KfW Զարգացման Բանկի հաստատմանը.
3) տարեկան ներքին և արտաքին աուդիտ. |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
07.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
