ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/2434/05/212025 թ. | ||||||
Գործ թիվ ՎԴ/2434/05/21 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող դատավոր` |
Արթուր Առաքելյան | |
դատավոր |
Ռուստամ Մախմուդյան | |
դատավոր |
Սամվել Հովակիմյան Արթուր Պողոսյան | |
դատավոր |
Հայկ Խաչատրյան |
«14» հունվարի 2025թ. ք. Երևան
գրավոր ընթացակարգով քննելով սույն վարչական գործով, ըստ «Քլին Էներջի» ՍՊ ընկերության դիմումի ընդդեմ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 22.04.2015 թվականի թիվ 88-Ն որոշման՝ «Մեթոդիկա» հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՀՀ վարչական դատարանի 11.12.2023 թվականի որոշման դեմ «Քլին Էներջի» ՍՊ ընկերության /ներկայացուցիչ Շուշանիկ Վարդանյան/ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Սույն գործով դիմող «Քլին Էներջի» ՍՊ ընկերության անունից բերված վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարել` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ/2434/05/21 վարչական գործով 11.12.2023 թվականին կայացրած որոշումն ամբողջությամբ բեկանել և փոփոխել՝ կայացնելով նոր դատական ակտ։
2. «Քլին Էներջի» ՍՊ ընկերության դիմումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 22.04.2015 թվականի թիվ 88-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի 3-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ամբողջությամբ բավարարել։
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 22.04.2015 թվականի թիվ 88-Ն որոշմամբ /ուժը կորցրել է 2022 թվականի դեկտեմբերի 10-ին/ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի 3-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունը, դրա հետ հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ նորմատիվ իրավական ակտի այլ դրույթները՝ 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «մեծությանը հավասար» բառերից հետո լրացված «, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերի» բառերը, ինչպես նաև 3-րդ կետի լրացված 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը ճանաչել սույն գործով դիմելու պահին դրանց ոչ իրավաչափ եղած լինելը:
4. Հայաստանի Հանրապետությունից հօգուտ դիմող «Քլին Էներջի» ՍՊ ընկերության բռնագանձել 3.000 (երեք հազար) ՀՀ դրամ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում նախապես վճարված պետական տուրքի գումարի հատուցում:
5. Հայաստանի Հանրապետությունից հօգուտ դիմող «Քլին Էներջի» ՍՊ ընկերության բռնագանձել 8.000 (ութ հազար) ՀՀ դրամ՝ որպես Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանում նախապես վճարված պետական տուրքի գումարի հատուցում:
6. Հայաստանի Հանրապետության վարչական և վերաքննիչ վարչական դատարաններում դատական մյուս ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
7. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դիմող «Քլին Էներջի» ՍՊ ընկերությանը ենթակա է վերադարձման ընդհանուր 13.000 (տասներեք հազար) ՀՀ դրամ` որպես սույն գործով դիմում և վերաքննիչ բողոք ներկայացնելու համար ավել վճարված պետական տուրքի գումար:
8. Դատական ծախսերի հատուցման վճարումը պետք է կատարվի դատական ծախսերի բաշխման հարցը լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո, որի չկատարման դեպքում այն ենթակա է կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով։
9. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան:
Նախագահող դատավոր |
Ա. Առաքելյան |
Դատավոր |
Ռ. ՄԱԽՄՈՒԴՅԱՆ |
Դատավոր Դատավոր |
Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Դատավոր |
Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2025 թվական:
