ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
««ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ), ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ) ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի ԹԻՎ 882-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ԹԻՎ 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ՝ «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ), ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ) ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ» ԿԱՐԳԻ 28 ԵՎ 29-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ), ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ) ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի ԹԻՎ 882-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ԹԻՎ 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ՝ «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ), ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ) ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ» ԿԱՐԳԻ 28-ՐԴ ԿԵՏԻ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգի 28 և 29-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգի (այսուհետ նաև՝ Կարգ) 28-րդ կետի մասով, կարճելու մասին առաջարկությունը, պարզեց.
1. «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի օգոստոսի 2-ին:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է հետևյալը. «Կառավարության 15.04.2021 թվականի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգի 28-րդ և 29-րդ կետերը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր»։
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ/54054/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ գույքի օտարման մրցույթին մասնակցելու հայտով առաջարկված գործարար ծրագրով վերջինս գույքը ձեռք բերելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, պետք է կատարեր քսան միլիարդ ՀՀ դրամի չափով ներդրում՝ իրականացնելով կառուցապատման ծրագիր։ Դիմողը միաժամանակ նշում է, որ գույքի օտարման մրցույթում հաղթող է ճանաչվել այն կազմակերպությունը, որի գործարար ծրագրով առաջարկվող ներդրումը քսան անգամ ավելի փոքր է իր կողմից առաջարկվող ներդրումից։ Վերոնշյալի հիման վրա՝ Դիմողը փաստում է, որ վերջինս իրական հնարավորություն է ունեցել հաղթելու գույքի օտարման մրցույթը և ձեռք բերելու օտարվող գույքը։
Մինչդեռ Դիմողի պնդմամբ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի և վերաքննիչ դատարանի կողմից Կարգի 28-րդ կետը, ըստ էության, կիրառվել է այնպիսի մեկնաբանությամբ, որ պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտում գնային առաջարկի կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշների մասով անհամապատասխանությունների առկայությունն ինքնին (per se) հանգեցնում է տվյալ մրցութային հայտի մերժմանը՝ անկախ այդ անհամապատասխանությունների բնույթից և կոնկրետ իրավիճակից:
Ըստ Դիմողի՝ նման իրավիճակը հակասահմանադրական է, քանի որ պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձը զրկվում է մրցույթում հաղթող ճանաչվելու և պետական սեփականություն հանդիսացող գույքը մրցույթի պայմաններին համապատասխան ձեռք բերելու օրինական սպասելիքից, ինչն անթույլատրելի է անձի սեփականության սահմանադրական իրավունքի երաշխավորման համատեքստում:
Միաժամանակ Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 11-րդ հոդվածին և 59-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ այդ իրավադրույթի կիրառումը պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձին զրկում է մրցութային հայտում գնային առաջարկի կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշների մասով անհամապատասխանությունները շտկելու հնարավորությունից և ինքնին (per se) բացառում է տվյալ անձի հետագա մասնակցությունը մրցույթին, ինչն անթույլատրելի է տնտեսական գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի երաշխավորման համատեքստում:
Բացի դրանից, Դիմողը գտնում է, որ իրեն՝ որպես գույքի օտարման մրցույթի նախավճարի համար սահմանված գումարը վճարած և մրցույթով օտարվող գույքի առնչությամբ լավագույն ներդրումային ծրագիրը մշակած անձի, այդ մրցույթի մասնակցության հայտում գնային առաջարկի մասով տեղ գտած անհամապատասխանությունը շտկելու հնարավորությունից զրկելը և վրիպակի պատճառով նրան մրցույթից հեռացնելը չեն համապատասխանում համաչափության սկզբունքին, մասնավորապես՝ միջամտող միջոցի լեգիտիմ նպատակին, ինչպես նաև ընտրված միջոցի՝ այդ նպատակին հասնելու անհրաժեշտության և համարժեքության (չափավորության) հատկանիշներին, որպիսի հիմքով և վիճարկվող դրույթները հակասում են Սահմանադրության 78-րդ հոդվածին:
Դիմողը նաև ընդգծում է, որ վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին, քանի որ նշված դրույթի կիրառումը չի ապահովում պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կանխատեսելիությունը Դիմողի համար: Դիմողը ողջամտորեն ի վիճակի չի եղել կանխատեսելու իր կողմից ներկայացված՝ մրցույթին մասնակցելու հայտում գնային առաջարկի մասով տեղ գտած վրիպակի հետևանքները:
Դիմողի գնահատմամբ՝ Կառավարությունը պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը սահմանելիս պարտավոր էր անհատական մոտեցում ցուցաբերել այն բոլոր դեպքերի համար, երբ մրցույթի մասնակցի ներկայացրած հայտի և դրան կից փաստաթղթերի բովանդակությունից ակնհայտ է, որ գնային առաջարկի մասով տեղ գտած անհամապատասխանությունը պարզապես վրիպակ է։ Այդ դեպքում պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը պետք է հնարավորություն տար մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած անձին՝ շտկելու թույլ տրված վրիպակը և շարունակելու հետագա մասնակցությունը մրցույթին:
3. Կառավարությունը (այսուհետ նաև՝ Պատասխանող) գտնում է, որ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին և 60-րդ հոդվածի 1-ին մասին Կարգի 28-րդ կետի առերևույթ հակասության մասով որևէ հիմնավորում Դիմողի կողմից չի ներկայացվել:
Պատասխանողը գտնում է, որ միայն մրցույթին մասնակցելով՝ անձը չի կարող ունենալ մրցույթում հաղթելու օրինական սպասելիք. այն պայմանավորված է հենց մրցույթի էությունից բխող տարատեսակ գործոններով:
Պատասխանողը միաժամանակ նշում է, որ Կարգի վիճարկվող դրույթը ոչ թե սահմանափակում է Դիմողի իրավունքները, այլ ընդհակառակը՝ այն միտված է հավասար մրցակցության ապահովմանը: Վիճարկվող դրույթով, ըստ Պատասխանողի, ապահովվում է մրցույթի վրիպակ թույլ տված մասնակցի և մյուս մասնակիցների շահերի այնպիսի հավասարակշռություն, որը ծառայում է Դիմողի կողմից վկայակոչված և Սահմանադրությամբ ամրագրված դրույթներին ու դրսևորվում է մրցույթի սխալվող մասնակցին իր սխալն ուղղելու այնպիսի ողջամիտ հնարավորության տրամադրմամբ, որը չի խախտի մրցույթի մյուս մասնակիցների իրավունքները:
Պատասխանողի գնահատմամբ՝ Դիմողի այն պնդումը, որ վերջինս ի վիճակի չի եղել կանխատեսելու համապատասխան վրիպակի հետևանքները, հիմնավոր չէ, քանի որ Կարգի 28-րդ կետը որոշակիացրել է այն դեպքերը, որոնց մասով տեղ գտած անճշտությունների առկայության դեպքում չի նախատեսվում վրիպակը շտկելու հնարավորություն:
Ելնելով վերոգրյալից՝ Պատասխանողը գտնում է, որ Կարգի 28-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը:
4. Ուսումնասիրելով դիմումը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, ՀՀ դատական դեպարտամենտից պահանջված և ստացված դատական գործի նյութերը, ինչպես նաև սույն գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը մասամբ՝ Կարգի 28-րդ կետի մասով, ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Վերոնշյալ նորմի հիման վրա էլ Սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես՝ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։
Նշված հիմքերն են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում՝ հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:
Դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ Դիմողն ըստ էության բարձրացնում է Կարգի 28-րդ կետի (դրույթ, որը մասնավորեցնում է, թե որ հայտատուներին է տրվում մրցույթի մասնակցի կարգավիճակ) սահմանադրականության հարցը, այնինչ՝ վիճարկվող դրույթով կարգավորվող հարաբերությունների բովանդակային ծավալը համատեղելի չէ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրական լինելու առնչությամբ դիմումում ներկայացված հիմնավորումների հետ, ուստի՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության, վիճարկվող դրույթի և Դիմողի իրավունքների հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ դիմումով չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ, հետևաբար՝ գործի քննությունը՝ նշված դրույթի մասով ենթակա է կարճման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ըստ այդմ՝ 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
««ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգի 28 և 29-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգի 28-րդ կետի մասով, կարճել։
Սահմանադրական դատարանի |
Ա. Դիլանյան |
1 հուլիսի 2025 թվականի ՍԴԱՈ-105 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2025 թվական:
