ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 1992 թ. N 563
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Բավարարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խնդրանքը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և`
ա) 1993 թվականի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակն ավելացնել 65 միավորով` տարեկան 2826,0 հազ. ռուբլի աշխատանքի վարձատրության ֆոնդով (ներառյալ 80 տոկոսը).
բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական աստիճան ունեցող աշխատողների պաշտոնային դրույքների նկատմամբ սահմանել 20 տոկոսի չափով հավելավճար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
Հայաստանի Հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
