ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2452-Ա |
«23» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի Հ.3292-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի 11/03/2025թ. «Գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» հ.Կ-11032025-01-0010 որոշումը, ինչպես նաև քաղաքացի Աննա Աղաջանյանի դիմումները (14.10.2024թ. հ.Դ-130744-24, 14.05.2025թ. հ.Դ-51010-25).
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի օգոստոսի 28-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.3292-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Որոշման 1-ին և 2-րդ կետերում «450,51քմ» բառերը փոխարինել «440,72քմ» բառերով.
2) Որոշման 4-րդ կետում «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին» բառերը փոխարինել «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |