ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀO-68 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 21․6-րդ հոդվածի 1-ին մասի «ժզ» կետը «և այլ արժեթղթերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև էլեկտրոնային փողի թոքենների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ կետով.
«19) մատուցել «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ:»:
Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:
Հոդված 5. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.
«ե) բանկի թողարկած էլեկտրոնային փողի թոքենների տեղաբաշխման դեպքում՝ տեղեկություններ՝ «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված ծավալով և կարգով:»:
Հոդված 6. Օրենքի 61-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման ներքին իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը պատասխանատվության միջոցներ է կիրառում «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 7. Օրենքի 72-րդ հոդվածը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հունիսի 23 Երևան ՀՕ-166-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2025 թվական:
