ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2025 թվականի N 816-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի N 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի «Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակման և սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց արտանետման թույլտվությունների տրամադրման կամ մերժման կամ ուժը կորցրած ճանաչելու մասին կարգը հաստատելու մասին» N 32-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«11. Տնտեսվարող սուբյեկտը ՍԹԱ նախագիծը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով՝ «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով:».
2) հավելվածի 13-րդ կետի «Լիազոր մարմինը ՍԹԱ նախագծի քննության արդյունքում 30 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է հետևյալ որոշումները՝» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը ՍԹԱ նախագծի քննության արդյունքում 30 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է հետևյալ որոշումները, որոնց մասին տնտեսվարող սուբյեկտը ծանուցվում է նաև իր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի միջոցով՝» բառերով.
3) հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետում «N 3 ձևի» բառերը փոխարինել «N 2 ձևի» բառերով.
4) հավելվածի 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) հավելվածի 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին կետով՝
«14.1. Տրամադրված թույլտվությունը պարունակում է արագ արձագանքման ծածկագիր (QR կոդ) և 16 նիշանոց հսկիչ համար (tracking number): Թույլտվության վավերականությունը հնարավոր է ստուգել՝ մուտքագրելով հսկիչ համարը պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման կայք (https://verify.e-gov.am/am/) կամ արագ արձագանքման ծածկագրի միջոցով։».
6) հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«15. ՍԹԱ նախագծի վերաբերյալ դիտողությունների առկայության դեպքում ստանալուց 15 աշխատանքային օրվա ընթացքում այն վերադարձվում է լրամշակման՝ նշելով բոլոր դիտողությունները և դրանց իրավական հիմքերը։ Տնտեսվարող սուբյեկտն այդ մասին ծանուցվում է նաև իր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի միջոցով։ ՍԹԱ նախագծի քննության ժամկետը համարվում է կասեցված, մինչև տնտեսվարող սուբյեկտի կողմից լրամշակված փաթեթը կրկին մուտքագրելու օրը:».
7) հավելվածի 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
8) հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«18. Եթե 30 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը չի կայացնում սույն կարգի 13-րդ կետով սահմանված որոշումներից մեկը, ապա արտանետման թույլտվությունը համարվում է տրամադրված՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի։».
9) հավելվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«23. Մթնոլորտ արտանետման թույլտվություն ունեցող տնտեսվարող սուբյեկտի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ իրավաբանական հասցեի փոփոխման, սեփականության կամ գործունեության իրավունքի փոխանցման դեպքերում տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է այդ փոփոխությունների պետական գրանցումից հետո դիմել լիազոր մարմին՝ թույլտվության վերաձևակերպման համար: Մթնոլորտ արտանետման թույլտվության վերաձևակերպումն իրականացվում է տնտեսվարող սուբյեկտի դիմումը լիազոր մարմին մուտքագրելու օրվանից 15 օրվա ընթացքում:».
10) N 1 ձևի 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) տնտեսվարող սուբյեկտի քարտեզ-սխեման՝ նշելով նաև մթնոլորտն աղտոտող աղբյուրների կետային կոորդինատային տվյալները՝ ՎԻ ՋԻ ԷՍ-84 (WGS-84) (ARMREF 02)) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով.».
11) N 1 ձևի 9-րդ կետի N 6 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Աղյուսակ N 6
ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐ ՄԹՆՈԼՈՐՏ ԱՐՏԱՆԵՏԵԼՈՒ
(տնտեսվարող սուբյեկտի անվանումը) ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
|
». |
12) N 3 ձևն ուժը կորցրած ճանաչել.
13) N 2 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝».
«Ձև N 2
ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐ ՄԹՆՈԼՈՐՏ ԱՐՏԱՆԵՏԵԼՈՒ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
—————————
Թույլտվության համար
——————————————--------------------------------------------------------------------
Կազմակերպության անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)
—————————————————————————————————————————
Իրավաբանական հասցե
————————————————————————————————————————
Գործունեության հասցե
Տրված է՝ |
Ուժի մեջ է մինչև՝ |
ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ |
—————————— օրը/ամիսը/տարեթիվը |
—————————— օրը/ամիսը/տարեթիվը |
———————— անուն, ազգանուն |
Հսկիչ համար՝
ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐ ՄԹՆՈԼՈՐՏ ԱՐՏԱՆԵՏԵԼՈՒ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հսկիչ համար՝ |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2025 թվական:
