ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2025 թվականի N 761-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԵՎ «ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՏՈՒԿ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 16․1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Հանրակրթության ծրագիր» և «Արտադպրոցական դաստիարակության ծրագիր» ծրագրերի միջոցառումների շրջանակում հատուկ, մասնագիտացված և արտադպրոցական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպման նպատակով տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվարկման նորմատիվները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
12.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի N 761-Ն որոշման |
ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԵՎ «ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՏՈՒԿ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
Նորմատիվի անվանումը |
Նորմատիվային գումարի չափը (1 օրվա հաշվարկով)՝ դրամ |
Հատուկ և մասնագիտացված հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների երթևեկող սաների սննդի կազմակերպման համար |
990 |
Հատուկ և մասնագիտացված հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների գիշերող սաների սննդի կազմակերպման համար |
1,670 |
Մասնագիտացված մարզառազմական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների երթևեկող սաների սննդի կազմակերպման համար |
1,460 |
Մասնագիտացված մարզառազմական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների գիշերող սաների սննդի կազմակերպման համար |
2,470 |
Մասնագիտացված մարզական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների երթևեկող սաների սննդի կազմակերպման համար |
1,800 |
Մասնագիտացված մարզական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների գիշերող սաների սննդի կազմակերպման համար |
3,050 |
Արտադպրոցական կրթություն իրականացնող կազմակերպություններում դպրոցականների ամառային հանգստի |
1,700 |
կազմակերպման արդյունքում երթևեկող սաների սննդի կազմակերպման համար |
|
Արտադպրոցական կրթություն իրականացնող կազմակերպություններում դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման արդյունքում գիշերող սաների սննդի կազմակերպման համար |
2,870 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Մասնագիտական կրթության և ուսուցման» ծրագրի միջոցառումների շրջանակում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպման նպատակով տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվարկն իրականացվում է սույն նորմատիվներին համապատասխան։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
12.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2025 թվական:
