ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 124-Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ, ԿՈՏԱՅՔ ԳՅՈՒՂՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏԻՊԻ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 1,257,451,285.50 դրամ ընդհանուր արժողությամբ «Կոտայքի մարզ, Կոտայք գյուղում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների երկարաժամկետ և կարճաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 11.06.25 N 379-Ա)
2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2006 թվականի փետրվարի 23-ին կնքված՝ N 317008 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 5,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյանի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված՝ N 05108135869 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 8,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ֆլեշ» ՍՊԸ-Ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2022 թվականի դեկտեմբերի 7-ին կնքված՝ N 07/12/22-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 5,616,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 1-ին կնքված՝ N 021/01/02/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 274,004 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
14.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 124-Ա որոշման |
«ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ, ԿՈՏԱՅՔ ԳՅՈՒՂՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏԻՊԻ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Իրականացնել մինչև 18 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կարճաժամկետ և երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամքը և դաստիարակությունը, ինչպես նաև երեխաների համար ձևավորել հոգատար և ապահով ընտանեկան միջավայր, որը կապահովի նրանց ներդաշնակ զարգացումը և հետագա ինտեգրումը: «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանեկան տիպի խնամքի ապահովումը: ՍՕՍ ընտանեկան տանը խնամք և դաստիարակություն են ստանում առավելագույնը յոթ երեխա: Յուրաքանչյուր ընտանեկան տուն ներառում է չորս ննջասենյակ, հյուրա- սենյակ, խոհանոց և ճաշասենյակ, չորս սանհանգույց` համապատասխան լվացարաններով և զուգարաններով, մեկ տնտեսական սենյակ և խորդանոց: Յուրաքանչյուր ՍՕՍ ընտանիք ղեկավարվում է ՍՕՍ ծնողի կողմից, որն ապրում և աշխատում է ՍՕՍ ընտանեկան տանը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
1) ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպություն (Հերման Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա) 2) «ՄԱՐԻՈՆ ԴԱԴԻԿՅԱՆ-ՄԻԱՍԻՆ» բարեգործական հիմնադրամ (Թումանյան փողոց 12, բն.3, քաղ. Երևան, ՀՎՀՀ` 02835572) |
4. |
Ծրագրի կատարողը |
«ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ (ՀՎՀՀ` 03517269, Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հր. Քոչարի 8, բն. 18-19) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Կոտայքի Մարզ, բնագավառը` սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
1,257,451,285.50 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ծրագրի շահառուներ են հանդիսանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան շուրջ 70 երեխա, որոնք «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի մասնաճյուղ ուղղորդվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ուղեգրի, (Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Երեխաների, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1112-Ն որոշման), խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից ներկայացված գրությունների (որոշումների), ինչպես նաև ծնողների (օրինական ներկայացուցիչների) դիմումների հիման վրա: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) նախատեսվում է մասնակիցների շարունակական խնամք և դաստիարակություն ապահովող պարագաների` մասնավորապես սննդի, լվացող նյութերի և հիգիենայի պարագաների, հագուստի և կոշիկի, դպրոցական ծախսերի, այլ ընտանեկան ծախսերի, ինչպես նաև կենսաբանական ընտանիքին աջակցության տրամադրում: Իրականացվելու է 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 249,159,060 դրամի չափով. 2) ծրագրի շրջանակներում մասնակիցների համար կկազմակերպվեն կրթադաստիարակչական, մարզամշակութային միջոցառումներ, նախասիրությունների խմբակներ, արտադասարանային պարապմունքներ, կապահովվի նրանց մասնակցությունը մարզական խաղերի, օլիմպիադաների, մրցաշարերի, համերգների, թատերական և կրկեսային ներկայացումների, էքսկուրսիաների, ազգային ավանդական և միջազգային տոնական միջոցառումների և կկազմակերպվի ամառային հանգիստ, կտրամադրվեն դասընթացների համար անհրաժեշտ պարագաներ և նյութեր: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 123,807,084 դրամի չափով. 3) մասնակիցների առողջության առաջնային պահպանման և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով կտրամադրվեն անհրաժեշտ դեղորայք, բժշկական օժանդակ սարքավորումներ, կիրականացվեն բժշկական հետազոտություններ, կտրամադրվեն հոգեբանական, թերապևտիկ և վիրաբուժական ծառայություններ: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 12,000,000 դրամի չափով. 4) ծրագրի իրականացման նպատակով կոմունալ ծախսեր` նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 42,102,717 դրամի չափով. 5) գույքի, անհրաժեշտ տեխնիկայի (լվացքի մեքենա, սառնարան, հեռուստացույց, փոշեկուլ, ջեռոց, պահարան, սեղան, աթոռ և անհրաժեշտությունից ելնելով այլ տեխնիկա և գույք) ձեռքբերում և վերանորոգում, ինչպես նաև մանկական գյուղի տարածքի և շինությունների կառուցում, վերանորոգում և արդիականացում: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 164,968,404 դրամի չափով. 6) ծրագրի մասնագիտական անձնակազմի (խնամք իրականացնողների, մանկավարժական անձնակազմի, դպրոցական ավտոբուսի վարորդի) վարձատրություն և ապահովագրություն: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 382,146,604 դրամի չափով. 7) տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցները բացառապես օգտագործվում են շահառուների առաջնային կարիքների համար) նորոգման, տեխնիկական սպասարկման, շահագործման ծառայությունների և վառելանյութի ձեռքբերում: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 33,920,970 դրամի չափով. 8) նախատեսվում է խնամք իրականացնողներին տրամադրել աշխատանքային արտոնյալ պայմաններով կենսաթոշակ: Իրականացվելու է 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 65,980,350 դրամի չափով. 9) ծրագրի իրականացման նպատակով տրանսպորտային այլ ծախսերը (տաքսի և բեռնափոխադրումներ) (օգտագործվում է տնայցերի և ծրագրային այլ գործառնությունների ընթացքում): Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 19,037,004 դրամի չափով. 10) կազմակերպական ծախսեր` աշխատակազմի ծախսեր, դասընթացներ, սուպերվիզիաներ, գրասենյակային պարագաներ, տրանսպորտային ծախսեր, այլ կազմակերպական ծախսեր: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար` 164,329,092 դրամի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) մասնակիցների համար սննդի ձեռքբերում` 110,598,600 դրամի չափով. 2) մասնակիցների համար լվացող նյութերի և հիգիենայի պարագաների ձեռքբերում` 11,677,800 դրամի չափով. 3) մասնակիցների համար հագուստի, կոշիկի և այլ առաջնային անհրաժեշտության պարագաների ձեռքբերում` 62,917,500 դրամի չափով. 4) դպրոցական պարագաների (գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակ), դասագրքերի ձեռքբերում` 15,869,700 դրամի չափով. 5) այլ ընտանեկան ծախսեր (ծննդյան տոների կազմակերպում, ծննդյան նվերներ, ամանորյա նվերներ և նմանատիպ այլ ձեռքբերումներ)` 37,619,760 դրամի չափով. 6) աջակցություն կենսաբանական ընտանիքին (հագուստի, հիգիենայի պարագաների, դեղորայքի և սննդի ձեռքբերման ծախսեր)` 2,850,000 դրամի չափով. 7) նախասիրությունների խմբակների, ինչպես նաև մինչև հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի մեջ ներգրավվելը հանրակրթական դպրոցներ չհաճախած կամ թերհաճախած երեխաների համար, ինչպես նաև հատուկ դասընթացների և առանձնահատուկ ընդունակություններ ունեցող երեխաների արտադասարանային պարապմունքների կազմակերպման ծառայությունների ձեռքբերում, և ուսումնական հաստատություններում վճարովի հոսքերում սովորողների ուսման վարձերի վճարում` 8,124,000 դրամի չափով. 8) մարզամշակութային միջոցառումների, մարզական խաղերի, օլիմպիադաների, մրցաշարերի, համերգների, թատերական և կրկեսային ներկայացումների, էքսկուրսիաների, ազգային ավանդական և միջազգային տոնական միջոցառումներին մասնակցության նպատակով ծառայությունների ձեռքբերում (տոմսերի, տրանսպորտային ծառայությունների, հյուրասիրությունների գնման և այլ ծախսեր) և մասնակցության վճարներ` 20,214,084 դրամի չափով. 9) շուրջ 70 երեխաների համար ճամբարային և առողջարանային համալիրներում ամառային հանգստի կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերում` 59,259,000 դրամի չափով. 10) առողջության առաջնային պահպանման նպատակով անհրաժեշտ դեղորայքի, բժշկական և հոգեբանական ծառայությունների ձեռքբերում` 12,000,000 դրամի չափով: 11) կոմունալ ծառայությունների (էլեկտրաէներգիա, ջրամատակարարում, գազամատակարարում, աղբահանություն) ձեռքբերում` 42,102,717 դրամի չափով. 12) գույքի, անհրաժեշտ տեխնիկայի (լվացքի մեքենա, սառնարան, հեռուստացույց, փոշեկուլ, ջեռոց, պահարան, սեղան, աթոռ և անհրաժեշտությունից ելնելով այլ տեխնիկա և գույք) և տեխնիկայի վերանորոգման ծառայությունների ձեռքբերում, ինչպես նաև մանկական գյուղի տարածքի կառուցման և շինությունների վերանորոգման ծառայությունների ձեռքբերում` 164,968,404 դրամի չափով. 13) տրանսպորտային միջոցների նորոգման, տեխնիկական սպասարկման, շահագործման և վառելանյութի ձեռքբերման ծախսեր` 33,920,970 դրամի չափով. 14) տրանսպորտային այլ ծառայությունների ձեռքբերում (տաքսի և բեռնափոխադրում) (օգտագործվում է տնայցերի և ծրագրային այլ գործառնությունների ընթացքում)` 19,037,004 դրամի չափով. 15) աշխատակիցների համար դասընթացների, սեմինարների կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերում` 7,890,000 դրամի չափով. 16) հեռահաղորդակցության և գրասենյակային պարագաների ձեռքբերում` 6,600,000 դրամի չափով. 17) տեղեկատվական նյութերի, ֆիլմերի, նկարների, բրոշյուրների և այլ նմանատիպ նյութերի և ծառայությունների ձեռքբերում` 1,380,000.00 դրամի չափով. 18) հանդիպումների, միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ նյութերի, հյուրասիրության համար անհրաժեշտ պարագաների (ջուր, խմորեղեն, միրգ և այլն)` 3,900,000 դրամի չափով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) աշխատակազմի աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ և բժշկական ապահովագրություն` 138,266,592 դրամի չափով. 2) դասընթացներ, սեմինարների կազմակերպում աշխատակիցների համար` 7,890,000 դրամի չափով. 3) հոգեբանական աջակցություն խնամք իրականացնողներին (սուպերվիզիաների կազմակերպում)` 4,042,500 դրամի չափով. 4) հեռահաղորդակցություն ծառայության և գրասենյակային պարագաների ձեռքբերում` 6,600,000 դրամի չափով. 5) տեղեկատվական նյութերի, ֆիլմերի, նկարների, բրոշյուրների և այլն նմանատիպ նյութերի և ծառայությունների ձեռքբերում` 1,380,000 դրամի չափով. 6) հանդիպումների, միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ նյութերի, հյուրասիրության համար անհրաժեշտ պարագաների (ջուր, խմորեղեն, միրգ և այլն)` 3,900,000 դրամի չափով. 7) այլ կազմակերպչական ծախսեր (բանկային, փոստային ծախսեր, հարկեր և տուրքեր և այլ չնախատեսված ծախսեր)` 2,250,000 դրամի չափով: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, միասնական սոցիալական ծառայության, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը խմբ. 11.06.25 N 379-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
14.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
