ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 380-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 275-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մարտի 12-ի N 206-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և նույն որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում բեռի ներմուծման մասին» N 275-Ա որոշման 2-րդ կետում «2011» թիվը և «2000 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ` ներառյալ փոխադրման ծախսերը» բառերը համապատասխանաբար փոխարինել «2008» թվով և «2,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են՝ 345,653 դրամ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
11.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
