ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«26» մայիսի 2025 թ. |
N 643-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԵՍԱԶՆՆՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 239-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 195-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 37-րդ հոդվածի 1-ին մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել մաքսային մարմինների կողմից տարածքների և շինությունների մաքսային տեսազննման իրականացման կարգադրագրի ձևը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հուլիսի 26-ի «Տարածքների և շինությունների մաքսային զննման անցկացման հրամանի ձևը սահմանելու մասին» N 239-Ն հրամանը։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
|
Է. ՀԱԿՈԲՅԱՆ |
|
Հավելված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի «26» մայիսի 2025 թ. N 643-Ն հրամանի |
Ձև
|
ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ | |||
|
1. Կարգադրագիրն ընդունող մաքսային մարմնի անվանումը |
|||
|
2. Կարգադրագրի ընդունման՝ |
|||
|
1) հերթական համարը |
|||
|
2) ամսաթիվը (օր/ամիս/տարի) |
|||
|
3․ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 330-րդ հոդվածի և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 195-րդ հոդվածի համաձայն իրականացնել սույն կարգադրագրում նշված տարածքների և շինությունների մաքսային տեսազննում։ | |||
|
4. Այն անձի տվյալները, որի շինությունները և տարածքները պետք է ենթարկվեն տեսազննման (եթե այդ անձը որոշված է)՝ | |||
|
1) ՀՎՀՀ |
|||
|
2) Անվանումը |
|||
|
3) Տարածքների և շինությունների հասցեները |
|||
|
5. Տարածքների և շինությունների մաքսային տեսազննման իրականացման իրավասություն ունեցող ստորաբաժանման անվանումը |
|||
|
6. Մաքսային տեսազննում իրականացնող՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) տվյալները՝ | |||
|
Անունը, ազգանունը |
Պաշտոնը |
Ծառայողական |
Ստորագրությունը |
|
7. Մաքսային տեսազննման իրականացման մեկնարկի ամսաթիվը (օր/ամիս/տարի) |
|||
|
8․ Որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝ | |||
|
1) անունը, ազգանունը |
|||
|
2) պաշտոնը |
|||
|
3) ստորագրությունը |
|||
|
9. Սույն կարգադրագրի 4-րդ կետում նշված՝ տարածքների և շինությունների տիրապետողի կամ դրանց նկատմամբ լիազորված անձի՝ | |||
|
1) անունը, ազգանունը |
|||
|
2) ստորագրությունը |
|||
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2025 թվական: