հայկական սսհ մինիստրների սովետ
ո ր ո շ ու մ
13 նոյեմբերի 1972 թվականի N 656
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՍՈՎԵՏԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
Հաստատել կից կանոնադրությունները`
Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի կազմակերպական-հրահանգչական բաժնի.
Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ֆինանսական բաժնի.
Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային սովետի գործադիր կոմիտեի կուլտուրայի բաժնի.
Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ժողովրդական կրթության բաժնի.
Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի գործադիր կոմիտեի առողջապահության բաժնի.
Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժնի:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ` |
Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թ. նոյեմբերի 13-ի N 656 որոշմամբ |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՍՈՎԵՏԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ԲԱԺՆԻ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի կազմակերպական-հրահանգչական բաժինը կազմվում է Հայկական ՍՍՀ Սահմանադրության 69-րդ հոդվածին համապատասխան աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի կողմից, սովետի լիազորությունների ժամկետով:
Կազմակերպական բաժնի վարիչին հաստատում է աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետը, իսկ բաժնի հրահանգիչներին` աշխատավորների դեպուտատների համապատասխան սովետի գործադիր կոմիտեն:
2. Կազմակերպական-հրահանգչական բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է` ՍՍՀՄ Սահմանադրությամբ և Հայկական ՍՍՀ Սահմանադրությամբ, ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով և որոշումներով, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներով ու կարգադրություններով, աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի և նրա գործադիր կոմիտեի որոշումներով ու կարգադրություններով և սույն Կանոնադրությամբ:
3. Կազմակերպական-հրահանգչական բաժինն իր աշխատանքը պլանավորում է աշխատավորների դեպուտատների սովետի գործադիր կոմիտեի պլանին համապատասխան:
4. Կազմակերպական-հրահանգչական բաժնի նյութա-տեխնիկական մատակարարումը, ինչպես նաև փոխադրական միջոցներով ապահովումը կատարվում է աշխատավորների դեպուտատների համապատասխան սովետի գործադիր կոմիտեի կողմից:
II. Կազմակերպական-հրահանգչական բաժնի խնդիրներն ու ֆունկցիաները
1. Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի կազմակերպական-հրահանգչական բաժնի խնդիրներն են` տնտեսական և սոցիալ-կուլտուրական շինարարության բնագավառում կազմակերպական-մասսայական աշխատանքների ուժեղացման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը, մասսաների հետ կապի ամրապնդումն ու ընդլայնումը, աշխատավորական լայն խավերի ընդգրկումը պետական գործերի կառավարման մեջ, ստորադաս սովետների գործադիր կոմիտեների ապարատների աշխատանքում կուլտուրայի բարձրացումը:
2. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի կազմակերպական-հրահանգչական բաժինը`
ա) վերահսկում է տեղական սովետների և նրանց գործադիր կոմիտեների կազմակերպական-մասսայական աշխատանքների վերաբերյալ ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքների, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերի և որոշումների, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումների և կարգադրությունների կատարմանը.
բ) մասնակցում է սովետի գործադիր կոմիտեի կողմից շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի բնակավայրերի տնտեսական և սոցիալ-կուլտուրական շինարարությանը, էկոնոմիկայի ամրապնդման բնագավառում տեղական սովետների դերի բարձրացմանը վերաբերող միջոցառումների մշակմանը և իրականացմանը.
գ) գործնական օգնություն է ցույց տալիս ստորադաս սովետներին և նրանց գործադիր կոմիտեներին կազմակերպական-մասսայական աշխատանքների ձևերի և մեթոդների կատարելագործման ուղղությամբ` այն կապելով տնտեսական և սոցիալ-տնտեսական շինարարության կոնկրետ խնդիրների լուծման հետ.
դ) իրականացնում է միջոցառումներ սովետի սեսիաների նախապատրաստման և անցկացման ուղղությամբ: Նախապատրաստում է սովետի սեսիաների նյութերը, մշակում է բաժնի իրավասությանը վերաբերող հարցերով սովետի որոշումների նախագծերը, հետևում է ստորադաս սովետների սեսիաների ժամանակին գումարմանը, ինչպես նաև գործադիր կոմիտեների և նրանց բաժինների ու վարչությունների կողմից սովետների և բնակչության առաջ հաշվետվություններ տալուն.
ե) ամփոփում է դեպուտատների կողմից սովետի սեսիաներում արված առաջարկությունները և քննադատական դիտողությունները, գործկոմի համապատասխան բաժինների ու վարչությունների հետ միասին միջոցառումներ է մշակում դրանց իրականացման համար: Հսկողություն է իրականացնում այդ առթիվ ընդունված որոշումների ժամանակին կատարման նկատմամբ, պատրաստում է ինֆորմացիա հաջորդ սեսիայում այդ մասին զեկուցելու համար.
զ) աջակցում է սովետի մշտական և մյուս հանձնաժողովների գործունեության կազմակերպմանը: Պահում է մշտական հանձնաժողովների գործերը, օգնություն է ցույց տալիս հասարակական ինքնագործ կազմակերպություններին.
է) աջակցում է սովետի դեպուտատներին իրենց դեպուտատական պարտականությունների կատարման գործում, կազմակերպում է նրան հաշվետվություններն ընտրողների առաջ և պայմաններ է ստեղծում դեպուտատների կողմից քաղաքացիներին և նրանց առաջարկություններին, դիմումներին ու գանգատներին ընթացք տալու համար: Այդ հարցում օգնություն է ցույց տալիս ստորադաս սովետներին.
ը) ամփոփում է ընտրողների կողմից դեպուտատներին տրված նակազները և համապատասխան միջոցներ է ձեռնարկում դրանց կատարման ուղղությամբ, գործնական օգնություն ցույց տալով ստորադաս սովետներին.
թ) ապահովում է ՍՍՀՄ Գերագույն սովետի, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի, աշխատավորների դեպուտատների տեղական սովետների, ինչպես նաև ժողովրդական դատարանների ընտրությունների կազմակերպական-տեխնիկական նախապատրաստումը ընտրական կոմպանիայի ամբողջ ժամանակաշրջանում.
ժ) սահմանված ձևով վարում է վիճակագրական հաշվետվությունը աշխատավորների դեպուտատների տեղական սովետների դեպուտատների, մշտական հանձնաժողովների և գործադիր կոմիտեների կազմի փոփոխման մասին.
ի) ուսումնասիրում է ստորադաս սովետների և գործադիր կոմիտեների նիստերի արձանագրությունները, ստուգում է որոշումների օրինականությունը և առաջարկություն է ներկայացնում սովետի գործադիր կոմիտե` օրենքին հակասող որոշումների և կարգադրությունների կասեցման կամ վերացման մասին, կազմում և տեղերն է ուղարկում այդ առթիվ համապատասխան տեղեկանքներ:
Կազմակերպում և ղեկավարում է տեղական սովետների սոցիալիստական մրցության գործը, վերահսկում է ստանձնած սոցիալիստական պարտավորությունների կատարման ընթացքն, ամփոփում է կատարված աշխատանքի արդյունքները և մասսայականացնում ու տարածում է աշխատանքի առաջավոր փորձ.
լ) սովետի և նրա գործադիր կոմիտեի հանձնարարությամբ գործնական օգնություն է ցույց տալիս գործադիր կոմիտեի բաժիններում և վարչություններում, ինչպես նաև սովետի տերիտորիայում գտնվող հիմնարկություններում ու ձեռնարկություններում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու գանգատների քննարկման ու լուծման գործում:
խ) եզրակացություններ է տալիս վարչատերիտորիալ բաժանման և աշխատավորների դեպուտատների սովետի տերիտորիայում գտնվող բնակավայրերի, ձեռնարկությունների և այլ կազմակերպությունների անվանման հարցերով.
ծ) համաձայնեցնելով գործադիր կոմիտեի հետ, կազմակերպում և անց է կացնում աշխատավորների դեպուտատների սովետների գործադիր կոմիտեի աշխատողների հրահանգչական խորհրդակցություններ սովետական շինարարության, ընտրությունների կազմակերպման և այլ հարցերի շուրջը:
III. Կազմակերպական-հրահանգչական բաժնի իրավունքները
1. Կազմակերպական-հրահանգչական բաժինը սովետի գործադիր կոմիտեի հանձնարարությամբ.
ա) ստուգում է շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի բաժիններում և վարչություններում որոշումների և վերադաս մարմինների ցուցումների կատարումը, քաղաքացիների առաջարկություններին, դիմումներին և գանգատներին ընթացք տալու գործը, դեպուտատների կողմից սեսիաներում արված քննադատական դիտողությունների կատարումը և այլ հարցեր.
բ) ստուգում է ստորադաս սովետներում կազմակերպական-մասսայական աշխատանքների վիճակը և միջոցներ է ձեռնարկում եղած թերությունների վերացման համար.
գ) հարցում է անում շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետների գործադիր կոմիտեի բաժիններին ու վարչություններին, ստորադաս սովետների գործադիր կոմիտեներին, ինչպես նաև սովետի տերիտորիայում տեղաբաշխված հիմնարկ-ձեռնարկություններին և ստանում է անհրաժեշտ տվյալներ կազմակերպական-մասսայական աշխատանքների վերաբերյալ.
դ) շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի թույլտվությամբ ստուգումների և այլ աշխատանքների մեջ է ընդգրկում ապարատի աշխատողներին, դեպուտատներին և ակտիվին:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թ. նոյեմբերի 13-ի N 656 որոշմամբ |
ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՍՈՎԵՏԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺՆԻ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ֆինանսական բաժինը Հայկական ՍՍՀ Սահմանադրության 69-րդ հոդվածին համապատասխան կազմվում է աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի կողմից և իր գործունեության ընթացքում ենթարկվում է ինչպես շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետին ու նրա գործադիր կոմիտեին, այնպես էլ Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությանը:
Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ֆինանսական բաժինը կազմում է շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի բյուջեի նախագիծը, պատասխանատվություն է կրում բյուջեի կատարման համար ինչպես եկամուտների, այնպես էլ ծախսերի գծով, շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի տնտեսության զարգացման պլանում նախատեսված և բյուջեով ֆինանսավորվող այլ միջոցառումներն անհրաժեշտ դրամական միջոցներով ապահովելու համար, ինչպես նաև ընդհանուր պետական կարիքների համար շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի տերիտորիայում ապահովում է ֆինանսական միջոցների մոբիլիզացումը:
2. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ֆինանսական բաժնի հիմնական խնդիրներն են`
մոբիլիզացնել դրամական միջոցները և դրանք գործադրել տեղական տնտեսության զարգացման ու բնակչության սոցիալ-կուլտուրական և կենցաղային սպասարկման բարելավման գծով միջոցառումների ֆինանսավորման համար հաստատված պլաններին համապատասխան.
տնտեսապես հիմնավորել շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի բյուջեի եկամուտների ու ծախսերի պլանավորումը, միջոցառումներ անցկացնել շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի բյուջեում նախատեսված բոլոր եկամուտների մուտքը ժամանակին և լրիվ ապահովելու համար, բյուջետային միջոցների խնայողաբար ծախսումը ըստ դրանց նպատակային նշանակության և արտադրական ու ֆինանսական պլանների կատարմանը համեմատ.
վերահսկողություն իրականացնել պետական ֆինանսական կարգապահության ապահովման, շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի տերիտորիայում գտնվող ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների կողմից պետության հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունների կատարման նկատմամբ:
3. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ֆինանսական բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՍՍՀՄ Սահմանադրությամբ և Հայկական ՍՍՀ Սահմանադրությամբ, ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով և որոշումներով, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներով և կարգադրություններով, ֆինանսական բաժնի գործունեությանը վերաբերող վերադաս ֆինանսական մարմինների հրամաններով, հրահանգներով ու ցուցումներով, աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի և նրա գործադիր կոմիտեի որոշումներով ու կարգադրություններով և սույն Կանոնադրությամբ:
4. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ֆինանսական բաժինը իր վրա դրված խնդիրներին համապատասխան`
ա) կազմակերպում է շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի բյուջեների, գյուղական և ավանային բյուջեների, շրջանային ենթակայության քաղաքների բյուջեների նախագծերը կազմելու աշխատանքը` աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետների գործադիր կոմիտեների որոշումների և վերադաս մարմինների ցուցումների հիման վրա.
բ) աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտե առաջարկություններ է ներկայացնում շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի բյուջեի եկամուտներն ու ծախսերը սահմանազատելու քաղաքային բյուջեից, շրջանային ենթակայության քաղաքային բյուջեից, գյուղական, ավանային բյուջեներից` միջոցներ ձեռնարկելով ամեն կերպ ամրապնդելու յուրաքանչյուր բյուջեի եկամուտների բազան.
գ) քննարկում է աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի վարչությունների ու բաժինների և շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ֆինանսական բաժնի կողմից ֆինանսավորվող առանձին հիմնարկների ամփոփ նախահաշիվների նախագծերը` լուսավորության, առողջապահության, սոցիալական ապահովության ծախսերի և շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային բյուջեով նախատեսված մյուս միջոցառումների համար նախատեսված ծախսերի վերաբերյալ, շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ֆինանսական պլանների նախագծերը, աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի և նրա վարչությունների ու բաժինների ապարատի պահպանման ծախսերի նախահաշիվների նախագծերը.
դ) քննարկում է գյուղական, ավանային և շրջանային ենթակայության քաղաքների բյուջեների նախագծերը.
ե) կազմում է շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի բյուջեի նախագիծը և այն ներկայացնում աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտե.
զ) քննարկում է աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի վարչությունների ու բաժինների տրամադրության տակ գտնվող հատուկ միջոցների նախահաշիվները, ինչպես նաև անմիջականորեն դրանց ենթակա շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային բյուջեով ֆինանսավորվող հիմնարկների հատուկ միջոցների ամփոփ նախահաշիվները և դրանք ներկայացնում աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի հաստատմանը.
է) կազմակերպում ու ապահովում է շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի բյուջեի կատարումը, կազմում է աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետների կողմից հաստատված եկամուտների ու ծախսերի ցուցակ, հաշվի առնելով աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի կողմից հաստատված բյուջեի եռամսյակային բաշխումը, կատարում է շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային բյուջեն և շրջանում, քաղաքում, քաղաքի շրջանում ապահովում է եկամուտների մուտքը միութենական, հանրապետական բյուջեներ և առաջարկություններ է ներկայացնում աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտե` բյուջեի կատարման մասին.
ը) կազմակերպում է շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի բյուջեի կատարման հաշվառում, վարում է շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային բյուջեի կատարման և այն փոփոխությունների հաշվառումը, որոնք սահմանված կարգով մտցվում են շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային բյուջեի առանձին եկամուտների ու ծախսերի հաստատված նախատեսումների մեջ, կատարում է փոխադարձ հաշվարկումներ շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային բյուջեի և վերադաս բյուջեի միջև, ինչպես նաև գյուղական, ավանային բյուջեների ու շրջանային ենթակայության քաղաքների բյուջեների միջև.
թ) վերահսկողություն է իրականացնում գյուղական, ավանային բյուջեների և շրջանային ենթակայության քաղաքների բյուջեների կատարման ընթացքի նկատմամբ, միջոցներ է ձեռնարկում այդ բյուջեների կատարումն ապահովելու համար.
ժ) վերահսկողություն է իրականացնում ՍՍՀՄ Պետբանկի հիմնարկների կողմից շրջանի, քաղաքի, քաղաքի բյուջեի դրամարկղային կատարման կանոնների պահպանման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտների օգտին մուտք եղած գումարները ՍՍՀՄ Պետբանկի հիմնարկների կողմից ճշտորեն և ժամանակին ընդունելու նկատմամբ.
ի) քննարկում է գյուղական, ավանային և շրջանային ենթակայության քաղաքների բյուջեների կատարման մասին հաշվետվությունները, կազմում և սահմանված կարգով ներկայացնում է հաշվետվություններ շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի բյուջեի կատարման մասին.
լ) ստուգում է ձեռնարկությունների և տնտեսական կազմակերպությունների կողմից շրջանառության հարկի, տեսլարանային ձեռնարկությունից գանձվող հարկի, միութենական, հանրապետական ու տեղական ենթակայության ձեռնարկությունների և տնտեսական կազմակերպությունների շահույթներից կատարվող վճարումների, կորպորատիվ ձեռնարկություններից և հասարակական կազմակերպությունների տնտեսական մարմիններից պահվող եկամտահարկի, կոլտնտեսություններից պահվող եկամտահարկի և ձեռնարկություններից, հիմնարկներից ու կազմակերպություններից բյուջե մուծվող մյուս վճարումների հաշվարկումների ճշտությունը և ժամանակին կատարումը: Ստուգում է բյուջեից միջոցներ ստանալու վերաբերյալ հաշվարկները.
խ) ապահովում է բնակչությունից գանձվող հարկերի, մուծումների, գանձույթների և պետական տուրքերի հաշվարկումների ճշտությունը, վերահսկողություն է իրականացնում բանվորների և ծառայողների աշխատավարձից կատարվող պահումների ճշտության և պահված գումարների ժամանակին բյուջե փոխանցման նկատմամբ.
ծ) ապահովում է բյուջետային հիմնարկների նախահաշիվները և բյուջեից կատարվող հատկացումների հաշվին կենտրոնացված միջոցառումների նախահաշիվները կազմելու և հաստատելու ճշտության ստուգումը, ինչպես նաև շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի բյուջեով ֆինանսավորվող սոցիալ-կուլտուրական և մյուս հիմնարկների աշխատողների տարիֆիկացիայի ճշտության ստուգումը.
կ) վերահսկողություն է իրականացնում կառավարման ապարատի պահպանման համար նախատեսված միջոցների ճիշտ և խնայողաբար ծախսման և այդ նպատակով սահմանված առավելագույն հատկացումների չխախտման, ինչպես նաև հաստիքների, կառավարման ապարատի պահպանման ծախսերի նախահաշիվների և աշխատավարձի դրույքների չափերի հաստատման համար սահմանված կարգի պահպանման նկատմամբ, առաջարկություններ է մշակում հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կառավարման ապարատի էժանացման մասին.
հ) քննարկում է աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի վարչությունների ու բաժինների, ինչպես նաև շրջանային, քաղաքային ենթակայության առանձին ձեռնարկությունների ու կազմակերպությունների և շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային բյուջեով ֆինանսավորող հիմնարկների հաշվապահական հաշվետվություններն ու հաշվեկշիռները, հայտնաբերված թերությունների վերացման և ֆինանսա-տնտեսական գործունեության բարելավման մասին առաջարկություններ է ներկայացնում աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտե:
Քննարկում է միութենական և հանրապետական ենթակայության ձեռնարկությունների ու կազմակերպությունների հաշվապահական հաշվետվությունները և հաշվեկշիռները, որոնք փոխադրվել են շահույթներից բյուջե կատարվող վճարումների հաշվարկման ապակենտրոնացված կարգին և համապատասխան կազմակերպություններին առաջարկություններ է ներկայացնում դրանց ֆինանսա-տնտեսական գործունեության բարելավման մասին:
Քննարկում է կոոպերատիվ ձեռնարկությունների ու կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների տնտեսական մարմինների հաշվետվություններն և հաշվեկշիռները, վերադաս կազմակերպություններին, ինչպես նաև աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեին հաղորդում է նշված ձեռնարկությունների, կազմակերպությունների և տնտեսական մարմինների ֆինանսա-տնտեսական գործունեության մեջ հայտնաբերված թերությունների մասին` այդ թերությունները վերացնելու առաջարկություններով.
ձ) կենտրոնական խնայողական դրամարկղի հետ համատեղ աշխատանք է կազմակերպում բնակչության մեջ իրացնելու պետական երեքտոկոսանոց ներքին շահող փոխառության պարտատոմսեր և դրամա-իրային վիճակախաղի տոմսեր.
ղ) օժանդակում է պետբանկի դրամարկղային պլանների կատարմանը շրջանում, քաղաքում, քաղաքի շրջանում, ակտիվորեն մասնակցում է այնպիսի միջոցառումների մշակմանն ու իրականացմանը, որոնք ուղղված են ապրանքների ու ծառայությունների նկատմամբ վճարունակ պահանջարկի առավել լրիվ բավարարմանը, աշխատավարձի ֆոնդերի, գործուղման և տնտեսական-գործառնական ծախքերի խնայողություններին.
ճ) վերահսկում է կոլտնտեսությունների կողմից կոլտնտեսականների սոցիալական ապահովության կենտրոնացված միութենական ֆոնդին հատկացված վճարումների ճշտությանը և ժամանակին կատարմանը.
մ) վերահսկողություն է իրականացնում պետական ֆինանսական կարգապահությունը հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից պահպանելու, միջոցները ճիշտ և խնայողաբար ծախսելու նկատմամբ, պարբերաբար ստուգում է վերահսկողական-վերստուգման աշխատանքի վիճակը աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեների վարչություններում և բաժիններում ու նրանց անհրաժեշտ հանձնարարականներ է տալիս ֆինանսական վերահսկողությունը կատարելագործելու հարցերով.
յ) վերահսկողություն է իրականացնում հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վիճակի նկատմամբ շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի ենթակայության բյուջետային հիմնարկներում, ինչպես նաև գյուղական, ավանային, քաղաքային (շրջանային ենթակայության քաղաքների) սովետներում, աշխատանք է տանում հաշվապահական հաշվառումը կատարելագործելու, կենտրոնացնելու և մեքենայացնելու ուղղությամբ.
ն) ստուգում է բյուջետային հիմնարկների նախահաշիվների ձևակերպման ճշտությունը և դրանք ժամանակին տեղ հասցնելը.
շ) քննարկում է հարկերի, գանձումների և մյուս այն հարցերի վերաբերյալ գանգատներն ու դիմումները, որոնք վերաբերում են բաժնի իրավասությանը.
ո) ֆինանսական հարցերով հրահանգավորում ու խորհրդակցություններ է անցկացնում գործկոմի բաժինների ու վարչությունների, աշխատավորների դեպուտատների գյուղական, ավանային, քաղաքային (շրջանային ենթակայության քաղաքների) սովետների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների աշխատողների հետ:
5. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ֆինանսական բաժինն իրավունք ունի`
ա) հիմնարկներից, ձեռնարկություններից ու կազմակերպություններից ստանալու ֆինանսական պլաններ, ծախսերի նախահաշիվների և շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի բյուջեն կազմելու և կատարելու համար անհրաժեշտ այլ նյութեր, հաշվապահական հաշվետվություններ և հաշվեկշիռներ, ինչպես նաև այլ նյութեր ու հաշվետվական տվյալներ, որոնք անհրաժեշտ են ֆինանսա-բյուջետային պլանավորման, ֆինանսավորման, հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից պետության հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունների կատարման և պետական-ֆինանսական կարգապահության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար.
բ) սահմանափակելու, իսկ անհրաժեշտության դեպքում կասեցնելու ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների ֆինանսավորումը շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային բյուջեից, եթե նրանց կողմից անօրինական ծախսումների փաստեր կան, ինչպես նաև, եթե չեն ներկայացվել նախկինում բաց թողնված միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվություններ և սահմանված այլ հաշվետվություններ` այդ մասին զեկուցելով աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեին.
գ) սահմանված կարգով վճարողներից գանձելու նշված ժամկետում նրանց կողմից բյուջե չմուծված հարկերը և ոչ հարկային վճարումները, իսկ կոլտնտեսություններից` նաև կոլտնտեսականների սոցիալական ապահովության միութենական կենտրոնացված ֆոնդ կատարվող հատկացումները.
դ) ստանալու վարկային հիմնարկներից` վերջինների կանոնադրություններին համապատասխան, տեղեկություններ ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշիվների վիճակի և դրանցով կատարված գործառնությունների մասին.
ե) ստուգելու և վերստուգելու շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի բյուջեով ֆինանսավորվող հիմնարկների ֆինանսական գործունեությունը և սահմանված կարգով տեղական ենթակայության տնտեսական հաշվարկի սկզբունքով գործող ձեռնարկությունների ֆինանսա-տնտեսական գործունեությունը, հիմնարկներ, ձեռնարկությունների և կազմակերպությունների սկզբնական փաստաթղթերով ստուգելու բյուջե կատարվող մուծումների և բյուջեից միջոցներ ստանալու վերաբերյալ հաշվարկների ճշտությունը, վերստուգումներ և ստուգումներ կատարելիս պահանջել ներկայացնելու կանխիկ դրամական գումարների, դրամական փաստաթղթերի հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, հաշվետվությունները, ծախսերի նախահաշիվները և պլանները, ստանալու հիմնարկներից, կազմակերպություններից ու ձեռնարկություններից անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթերի պատճեններ, որոնք կապված են ստուգվող հիմնարկների, կազմակերպությունների ու ձեռնարկությունների գործառնությունների հետ, տալու ստուգվող հիմնարկների, կազմակերպությունների և ձեռնարկությունների ղեկավարներին նրանց համար պարտադիր ցուցումներ` ֆինանսական կարգապահության հայտնաբերված թերությունների վերացման մասին.
զ) վերստուգելու գյուղական, ավանային, շրջանային ենթակայության քաղաքների բյուջեների կատարողականը, ինչպես նաև գյուղական սովետների աշխատանքը` բնակչությունից հարկային, ապահովագրական ու այլ վճարումներ ընդունելու գծով և արդյունքների մասին զեկուցել աշխատավորների դեպուտատների համապատասխան սովետի գործադիր կոմիտեին.
է) ստուգելու աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի վարչություններում և բաժիններում ենթագերատեսչական հիմնարկների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների հաշվետվությունների ու հաշվեկշիռների քննարկման գծով տարվող աշխատանքը, առաջարկություններ ներկայացնելու հաշվետվություններում ու հաշվեկշիռներում անհրաժեշտ ուղղումներ կատարելու մասին, ինչպես նաև ստուգելու, թե ինչպիսի միջոցներ են ձեռնարկված այդ առաջարկությունների կենսագործման համար.
ը) անհրաժեշտության դեպքում շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային բյուջեից փոխատվություններ տալու գյուղական, ավանային, քաղաքային (շրջանային ենթակայության քաղաքների) բյուջեների ժամանակավոր դրամարկղային ճեղքվածքները ծածկելու համար` այդ փոխատվությունները ընթացիկ տարվա ընթացքում մարելու պայմանով:
Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ֆինանսական բաժինը, սույն Կանոնադրության մեջ շարադրված իրավունքների հետ միասին, ունի նաև գործող օրենսդրությամբ նրան տրված այլ իրավունքներ:
6. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ֆինանսական բաժինը գլխավորում է բաժնի վարիչը, որը հաստատվում և պաշտոնից ազատվում է «Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի մասին» և «Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների քաղաքային, քաղաքի շրջանային սովետի մասին» Հայկական ՍՍՀ օրենքներով սահմանված կարգով:
7. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ֆինանսական բաժինը պահվում է Հայկական ՍՍՀ հանրապետական բյուջեի միջոցների հաշվին: Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի ֆինանսական բաժնի կառուցվածքը և հաստիքները հաստատվում են Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրության կողմից, Մինիստրության համար սահմանված աշխատողների թվի և աշխատավարձի ֆոնդի սահմաններում:
8. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ֆինանսական բաժնի վարիչը`
ղեկավարում է բաժնի գործունեությունը, ապահովում է նրա առաջ դրված խնդիրների կատարումը.
վերահսկողություն է իրականացնում շրջանում և քաղաքում պետական ապահովագրական տեսչությունների կողմից կոլտնտեսությունների և քաղաքացիների գույքի ապահովագրության վերաբերյալ օրենքի, պետական ապահովագրության վերաբերյալ ՍՍՀՄ Կառավարության որոշումների և Հայկական ՍՍՀ օրենսդրության, ապահովագրության բոլոր տեսակների գծով կանոնների ու հրահանգների պահպանման, ինչպես նաև ապահովագրական վճարումների մուտքերի և ապահովագրական հատկացումների ու ապահովագրական գումարների վճարումների պլանների կատարման նկատմամբ.
բաժնի իրավասության սահմաններում հրամաններ է արձակում շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի, նրա գործադիր կոմիտեի, ինչպես նաև պետական իշխանության վերադաս մարմինների և պետական կառավարման որոշումների, կարգադրությունների հիման վրա և ի կատարումն դրանց.
ֆինանսական բաժնի աշխատողներին աշխատանքի է ընդունում և սահմանված կարգով աշխատանքից ազատում, ըստ սահմանված նոմենկլատուրայի.
միջոցառումներ է անցկացնում ֆինանսական բաժնի աշխատողների որակավորումը բարձրացնելու ուղղությամբ:
9. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ֆինանսական բաժինն իր գործունեությունն իրականացնում է հաստատված պլանի հիման վրա և իր աշխատանքի մասին հաշիվ է տալիս աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետին և նրա գործադիր կոմիտեին:
10. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ֆինանսական բաժինն օժտված է իրավաբանական անձի իրավունքով, ունի կնիք` Հայկական ՍՍՀ պետական գերբի պատկերմամբ և իր անվամբ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թ. նոյեմբերի 13-ի N 656 որոշմամբ |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ՍՈՎԵՏԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԲԱԺՆԻ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային սովետի գործադիր կոմիտեի կուլտուրայի բաժինը Հայկական ՍՍՀ Սահմանադրության 69-րդ հոդվածին համապատասխան կազմվում է աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային սովետի կողմից և իր գործունեությամբ ենթարկվում է ինչպես աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային սովետին և նրա գործադիր կոմիտեին, այնպես էլ Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությանը:
2. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային սովետի գործադիր կոմիտեի կուլտուրայի բաժնի հիմնական խնդիրներն են` Կուսակցության և Կառավարության որոշումների հիման վրա բնակչության կոմունիստական դաստիարակության ապահովումը կուլտուր-լուսավորական հիմնարկների կողմից, աշխատավորության քաղաքական և արտադրական ակտիվության բարձրացումը, արվեստի և գրականության պրոպագանդումը, ժողովրդական առաջավոր ավանդույթների արմատավորումը հասարակական կյանքում և կենցաղում, բնակչության կուլտուրական պահանջմունքների ձևավորումն ու բավարարումը և բովանդակալից հանգստի կազմակերպումը:
3. Աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի գործկոմի կուլտուրայի բաժինն իր պրակտիկ գործունեությունը իրականացնում է շրջանի, քաղաքի արհմիութենական, կոմերիտական և այլ հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցությամբ:
4. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային սովետի գործադիր կոմիտեի կուլտուրայի բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՍՍՀՄ Սահմանադրությամբ և Հայկական ՍՍՀ Սահմանադրությամբ, ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով և որոշումներով, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներով ու կարգադրություններով, շրջանային, քաղաքային սովետի և նրա գործադիր կոմիտեի որոշումներով ու կարգադրություններով, ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրության և Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրության հրամաններով ու հրահանգներով և սույն Կանոնադրությամբ:
5. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային սովետի կուլտուրայի բաժինն իր առաջ դրված խնդիրներին համապատասխան`
ա) իրականացնում է շրջանի, քաղաքի կուլտուր-լուսավորական հիմնարկների (մասսայական գրադարաններ, կուլտուրայի տներ, ակումբներ, կուլտուրայի և հանգստի զբոսայգիներ, երաժշտական դպրոցներ, թանգարաններ և պատկերասրահներ) գործունեության ղեկավարությունը.
բ) նպաստում է գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը շրջանի, քաղաքի կուլտուրայի հիմնարկներում, վերահսկում է շրջանում, քաղաքում գործող գեղարվեստական ինքնագործունեության կոլեկտիվների աշխատանքին և խաղացանկի գեղարվեստական-գաղափարական ուղղությանը, կազմակերպում է երգի տոներ, ստուգատեսներ, փառատոներ, ցուցահանդեսներ և այլ կուլտուր-մասսայական միջոցառումներ.
գ) ղեկավարում է շրջանի, քաղաքի տերիտորիայում գտնվող արվեստի պետական հուշարձանների հաշվառման և պահպանման գործը.
դ) աջակցում է համապատասխան գերատեսչություններին, շրջանում, քաղաքում շարժական գեղարվեստական ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ և համերգներ կազմակերպելու գործում, ինչպես նաև շրջան, քաղաք եկած համերգային կոլեկտիվների ու անհատ կատարողների հյուրախաղերի հաջող անցկացմանը.
ե) հոգում է ենթակա հիմնարկներն որակյալ կադրերով ապահովելու մասին, կազմակերպում է կադրերի վերապատրաստում և որակավորման բարձրացում: Հոգ է տանում շրջան, քաղաք գործուղված երիտասարդ մասնագետների համար անհրաժեշտ կենցաղային պայմաններ ստեղծելու մասին.
զ) միջոցներ է ձեռնարկում գրադարանային գործը բարելավելու ուղղությամբ, վերահսկում է գրադարանների գրքային ֆոնդի համալրման և հնացած հրատարակությունները շրջանառությունից հանելու աշխատանքներին.
է) մեթոդական օգնություն է կազմակերպում կուլտուր-լուսավորական հիմնարկներին, ձեռնարկություններին, կոլտնտեսություններին, սովխոզներին և այլ կազմակերպություններին, ըստ ամենայնի օժանդակում է բանվորների, ծառայողների և կոլտնտեսականների կուլտուրական մակարդակի բարձրացման ուղղությամբ նրանց կողմից տարվող աշխատանքներին.
ը) կազմակերպում և ղեկավարում է սոցմրցումը իրեն ենթակա կուլտուրայի հիմնարկների միջև, խրախուսում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը, ապահովում է կուլտուր-լուսավորական հիմնարկների պլանների ժամանակին կատարումը, միջնորդություն է հարուցում աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային սովետի գործադիր կոմիտեի և Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրության առաջ` պաշտոնական և հասարակական պարտականությունները օրինակելիորեն կատարող կուլտուրայի հիմնարկների աշխատողներին, գեղարվեստական ինքնագործունեության և հասարակական աշխատանքներում աչքի ընկած այլ անձանց պարգևատրելու և խրախուսելու մասին, ինչպես նաև խրախուսում է նրանց իր իրավասության սահմաններում.
թ) շրջանի, քաղաքի կուլտուր-լուսավորական հիմնարկներում ընդհանրացնում և արմատավորում է աշխատանքի առաջավոր ձևերն ու մեթոդները.
ժ) մշակում և աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային սովետի գործադիր կոմիտեի հաստատմանն է ներկայացնում շրջանային, քաղաքային ենթակայության կուլտուրայի հիմնարկների զարգացման հեռանկարային պլանները.
ի) հաստատում է բաժնին ենթակա կուլտուրայի հիմնարկների նախահաշիվները, ֆինանսավորում է նրանց, կատարում է փաստաթղթային ստուգումներ և վերահսկողություն է իրականացնում նրանց գործունեության նկատմամբ.
լ) ապահովում է կուլտուրայի հիմնարկների նյութատեխնիկական մատակարարումը.
խ) միջոցներ է ձեռնարկում կուլտուրայի հիմնարկների նյութատեխնիկական բազայի ամրապնդման ուղղությամբ.
ծ) միջոցներ է ձեռնարկում բաժնին ենթակա հիմնարկներում սոցիալիստական գույքի պահպանման ուղղությամբ.
կ) մշակում և աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային սովետի գործկոմի քննարկմանն է ներկայացնում շրջանի, քաղաքի կուլտուրական շինարարության հարցերը.
հ) վերահսկում և կոորդինացնում է շրջանի, քաղաքի տերիտորիայում գտնվող հիմնարկ-ձեռնարկությունների կուլտուր-մասսայական աշխատանքները, անկախ նրանց գերատեսչական ենթակայությունից:
6. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային սովետի գործկոմի կուլտուրայի բաժինը պահվում է համապատասխան շրջանի, քաղաքի տեղական բյուջեի հաշվին: Կուլտուրայի բաժնի կառուցվածքի և հաստիքների հաստատումը, ինչպես նաև բաժնի վարիչին պաշտոնում հաստատելն ու պաշտոնից ազատելը կատարվում է Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի մասին Հայկական ՍՍՀ օրենքներով սահմանված կարգով:
7. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային սովետի գործկոմի կուլտուրայի բաժինն իր աշխատանքի մասին հաշվետու է սովետին և նրա գործադիր կոմիտեին, ինչպես նաև աշխատավորների ժողովներում ըստ ձեռնարկությունների, հիմնարկությունների, կազմակերպությունների և ըստ քաղաքացիների բնակության վայրի:
8. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային սովետի գործկոմի կուլտուրայի բաժնի վարիչը ղեկավարում է բաժնի գործունեությունը և ապահովում է նրա առաջ դրված խնդիրների իրականացումը:
Բաժնի վարիչն իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային սովետի, նրա գործկոմի որոշումների, Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրության հրամանների և հրահանգների հիման վրա և դրանց կենսագործման համար:
9. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային սովետի գործադիր կոմիտեի կուլտուրայի բաժնի վարիչը շրջանային, քաղաքային սովետի, նրա գործադիր կոմիտեի և Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրության առաջ անձնական պատասխանատվություն է կրում բաժնի վրա դրված խնդիրների ու պարտականությունների կատարման համար:
10. Կուլտուրայի բաժինն իրականացնելով շրջանի, քաղաքի կուլտուրայի բնագավառի գործունեության ղեկավարությունը, այդ աշխատանքում ընդգրկում է նաև հասարակայնության ներկայացուցիչներին և համապատասխան մասնագետներին: Կուլտուրայի բնագավառի առանձին կարևոր հարցեր քննարկելու համար բաժնին կից ստեղծվում է խորհուրդ` բաժնի վարիչի նախագահությամբ, որի կազմը հաստատում է աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային սովետի գործկոմը:
11. Կուլտուրայի բաժինը օժտված է իրավաբանական անձի իրավունքով, ունի կնիք` Հայկական ՍՍՀ պետական գերբի պատկերմամբ և իր անվամբ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թ. նոյեմբերի 13-ի N 656 որոշմամբ |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՍՈՎԵՏԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ժողովրդական կրթության բաժինը Հայկական ՍՍՀ Սահմանադրության 69-րդ հոդվածին համապատասխան կազմվում է աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի կողմից և իր գործունեության ընթացքում ենթարկվում է ինչպես աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետին և նրա գործադիր կոմիտեին, այնպես էլ Հայկական ՍՍՀ Լուսավորության մինիստրությանը:
2. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ժողովրդական կրթության բաժնի հիմնական խնդիրներն են`
ժողովրդական կրթության ղեկավարումը, երեխաների նախադպրոցական դաստիարակության գործի կազմակերպումը, համընդհանուր պարտադիր ուսուցման պահպանումը.
սահմանված կարգով ժողովրդական կրթության հիմնարկությունները որակյալ մանկավարժական կադրերով ապահովումը.
հանրակրթական, երեկոյան, հերթափոխային, գիշերօթիկ և հատուկ դպրոցների, մանկատների, նախադպրոցական և արտադպրոցական մանկական հիմնարկների ուսումնանյութական բազայի ամրապնդումը.
ծնողների խնամքից զրկված երեխաների տեղավորման աշխատանքի կազմակերպումը և անչափահասների իրավունքների պաշտպանությունը:
3. Ժողովրդական կրթության բաժինը իր վրա դրված խնդիրներն իրականացնում է արհմիութենական, կոմերիտական, կոոպերատիվ-կոլտնտեսային կազմակերպությունների, ընտանիքին և դպրոցին աջակցող խորհուրդների, ծնողական կոմիտեների և այլ հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:
4. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ժողովրդական կրթության բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՍՍՀՄ Սահմանադրությամբ, Հայկական ՍՍՀ Սահմանադրությամբ, ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով և որոշումներով, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներով ու կարգադրություններով, աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետների և նրանց գործկոմների որոշումներով, որոնք վերաբերվում են ժողովրդական կրթության բաժինների գործունեությանը, ՍՍՀՄ Լուսավորության մինիստրության ու Հայկական ՍՍՀ Լուսավորության մինիստրության հրամաններով, հրահանգներով ու ցուցումներով և սույն Կանոնադրությամբ:
5. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ժողովրդական կրթության բաժինն իր վրա դրված խնդիրներին համապատասխան`
ա) մշակում է հանրակրթական և գիշերօթիկ դպրոցների, մանկատների, նախադպրոցական, արտադպրոցական և ժողովրդական կրթության այլ հիմնարկների ցանցի զարգացման տարեկան և հեռանկարային պլանների նախագծերը, դրանք ներկայացնում է աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործկոմին և ապահովում ժողովրդական կրթության գծով պետական պլանի կատարումը.
բ) ապահովում է երեխաների ութամյա համընդհանուր պարտադիր ուսուցման և երիտասարդության համընդհանուր միջնակարգ կրթության իրականացումը.
գ) միջոցառումներ է անցկացնում հանրակրթական և գիշերօթիկ դպրոցներում, նախադպրոցական և արտադպրոցական մանկական հիմնարկներում երեխաների և երիտասարդության ուսուցման ու կոմունիստական դաստիարակության հետագա կատարելագործման ուղղությամբ, ղեկավարում է դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական մանկական հիմնարկների մանկավարժական կոլեկտիվների գործունեությունը.
դ) երեկոյան և հեռակա ուսուցման միջոցով կազմակերպում և իրականացնում է աշխատավորների ընդհանուր կրթությունը շրջանում, քաղաքում, քաղաքի շրջանում, միջոցներ է ձեռնարկում միջնակարգ կրթություն չունեցող երիտասարդներին երեկոյան (հերթափոխային) հանրակրթական դպրոցներում ներգրավելու համար.
ե) իրականացնում է անապաստան, ծնողազուրկ և կրթություն ստանալու համար պետության օգնության կարիքը զգացող երեխաների հայտնաբերման և մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում, դպրոցին կից ինտերնատներում տեղավորման գործը, զբաղվում է անչափահասների իրավունքների պաշտպանության հարցերով, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության ֆունկցիան, աշխատանք է կազմակերպում անչափահասների անապաստանությունը կանխելու ուղղությամբ, նյութեր է պատրաստում որդեգրության հարցերով.
զ) իրականացնում է շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի տերիտորիայում գտնվող հանրակրթական բոլոր տիպի դպրոցների և մանկական հիմնարկների ուսումնադաստիարակչական և մեթոդական աշխատանքների ղեկավարությունն ու վերահսկողությունը, անկախ նրանց գերատեսչական ենթակայությունից.
է) ուսումնասիրում և տարածում է դպրոցի ու ժողովրդական կրթության այլ հիմնարկների մանկավարժական աշխատանքի առաջավոր փորձը` դրա համար օգտագործելով բազմաթիվ ձևեր (սեմինարներ, մեթոդական միավորումներ, մանկավարժական ընթերցումներ և այլն).
ը) աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործկոմի և ժողովրդական կրթության վերադաս մարմինների քննարկմանն է ներկայացնում դպրոցների և ժողովրդական կրթության այլ հիմնարկների ուսումնանյութական բազայի ամրապնդման վերաբերյալ միջոցառումները և ապահովում դրանց իրականացումը.
թ) կազմակերպում է դպրոցներում համապատասխան ուսումնատեխնիկական բազայի ստեղծումը, ուսումնական կաբինետների կահավորումը, դպրոցների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ուսուցման ժամանակակից տեխնիկական միջոցների (կինո, ռադիո, հեռուստատեսային հաղորդումեր և այլն) լայնորեն ներդրումը, վերահսկում է ուսումնական սարքավորումների և ուսուցման տեխնիկական միջոցների պահպանության և վերանորոգման կազմակերպման գործին.
ժ) առողջապահական մարմինների հետ համատեղ վերահսկողություն է իրականացնում հանրակրթական, գիշերօթիկ և հատուկ դպրոցներում, մանկատներում, նախադպրոցական և արտադպրոցական մանկական հիմնարկներում երեխաների առողջական վիճակի պաշտպանությունն ու ամրապնդումն ապահովող պայմանների պահպանման և միջոցառումների կատարման նկատմամբ.
ի) ապահովում է դպրոցականների շրջանում օլիմպիադաների, սպարտակիադաների, մրցումների և ուսումնադաստիարակչական բնույթի այլ միջոցառումների սահմանված կարգով անցկացումը.
լ) ապահովում է դպրոցականների, նախադպրոցական և արտադպրոցական մանկական հիմնարկների երեխաների ամառային առողջարարական աշխատանքների կազմակերպումը և այդ աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը.
խ) տանում է ուսուցիչների, դաստիարակների, դպրոցի ղեկավարների և ժողովրդական կրթության մյուս աշխատողների հաշվառում, որոշում է բարձրագույն և միջնակարգ մանկավարժական կրթությամբ մասնագետների պահանջները, աշխատանք է տանում ուսուցիչների, դաստիարակների և մանկավարժական մյուս աշխատողների ընտրության, տեղաբաշխման, դաստիարակության և որակավորման բարձրացման ուղղությամբ.
ծ) վերահսկողություն է իրականացնում շրջանի լուսավորության հիմնարկներում աշխատավարձի վճարման սահմանված կարգի ու ժողովրդական կրթության աշխատողների արտոնությունների ճիշտ կիրառման նկատմամբ.
կ) մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում ժողովրդական կրթության ծախսերի պլանի նախագիծը, հսկողություն է սահմանում դրանց կատարման նկատմամբ.
հ) ֆինանսական վերահսկողություն է իրականացնում ենթակա ժողովրդական կրթության հիմնարկների գործունեության նկատմամբ, յուրաքանչյուր տարի անցկացնում է ուսուցիչների, դաստիարակների և ժողովրդական կրթության այլ աշխատողների տարիֆիկացիա.
ձ) սահմանված կարգով բաժանում է պարտուսի ֆոնդը և հսկողություն սահմանում նրա օգտագործման նկատմամբ.
ղ) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և սահմանված կարգով պատրաստում ու աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի քննարկմանն է ներկայացնում գիշերօթիկ դպրոցներում, դպրոցներին կից հանրակացարաններում երեխաների պահպանման վարձի և երկարօրյա դպրոցներում ու խմբերում սննդի վարձի վճարման վերաբերյալ քաղաքացիներին արտոնություններ տալու հարցերը.
ճ) վերահսկում է ժողովրդական կրթության հիմնարկների դասագրքերի, ծրագրերի, ուսումնական պլանների, ինչպես նաև ուսումնադիտողական պարագաների և այլ սարքավորումների ֆոնդերի առկայությանը, ապահովում է հրահանգչամեթոդական գրականությամբ, քննական փաստաթղթերով և խստիվ հաշվառման ենթակա բլանկներով.
մ) բաշխում է ժողովրդական կրթության հիմնարկների համար առանձնացված վառելիքի, սարքավորումների և այլ նյութերի ֆոնդերը, վերահսկում է դրանց նպատակային օգտագործմանը.
յ) միջոցներ է ձեռք առնում դպրոցների և ժողովրդական կրթության մյուս հիմնարկների շրջակայքի բարեկարգման, ինչպես նաև նրանց ներքին ու արտաքին վիճակի բարելավման համար.
ն) առևտրական կազմակերպությունների հետ միասին վերահսկողություն է իրականացնում հանրակրթական դպրոցներում աշակերտների սննդի գործի կազմակերպման նկատմամբ:
6. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ժողովրդական կրթության բաժնի կառուցվածքի և հաստիքների հաստատումը, ինչպես նաև բաժնի վարիչին պաշտոնում հաստատելն ու պաշտոնից ազատելը կատարվում է Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի մասին Հայկական ՍՍՀ օրենքներով սահմանված կարգով:
7. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ժողովրդական կրթության բաժինն իր աշխատանքի մասին հաշվետու է շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի և նրա գործադիր կոմիտեի առաջ, ինչպես նաև աշխատավորների ժողովներում ըստ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ըստ քաղաքացիների բնակության վայրի:
8. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ժողովրդական կրթության բաժնի վարիչը`
ա) ղեկավարում է բաժնի գործունեությունը և ապահովում նրա առաջ դրված խնդիրների կատարումը.
բ) շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի և նրա գործադիր կոմիտեի քննարկմանն է ներկայացնում ժողովրդական կրթության հարցերի վերաբերյալ որոշումների և կարգադրությունների նախագծեր.
գ) հսկողություն է սահմանում ժողովրդական կրթության վերաբերյալ աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի և նրա գործադիր կոմիտեի որոշումների, կարգադրությունների, ինչպես նաև պետական վերադաս մարմինների որոշումների կատարման նկատմամբ.
դ) բաժնի իրավասության սահմաններում հրամաններ է արձակում շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի և նրա գործադիր կոմիտեի որոշումների և կարգադրությունների, ինչպես նաև պետական իշխանության վերադաս մարմինների ու պետական կառավարման մարմինների ակտերի հիման վրա և ի կատարումն դրանց.
ե) հաստատված նախահաշիվների և հատկացումների սահմաններում տնօրինում է վարկերը և միջոցները.
զ) հսկողություն է ապահովում ֆինանսական, հաստիքանախահաշվային կարգապահության նկատմամբ, պահպանում է դրամական միջոցները և նյութական արժեքները.
է) սահմանված կարգով բաժնի աշխատողներին աշխատանքի է նշանակում և ազատում աշխատանքից.
ը) ընթացք է տալիս քաղաքացիներից ստացված առաջարկություններին, դիմումներին ու գանգատներին, կատարում է քաղաքացիների ընդունելություն:
9. Ժողովրդական կրթության աշխատողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թվից աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ժողովրդական կրթության բաժնին կից, որպես խորհրդակցական մարմին, կազմակերպում է հասարակական խորհուրդ, որը մասնակցում է ժողովրդական կրթության կարևորագույն խնդիրների քննարկմանը:
10. Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի ժողովրդական կրթության բաժինը պահվում է համապատասխան շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի տեղական բյուջեի հաշվին:
11. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի ժողովրդական կրթության բաժինը օժտված է իրավաբանական անձի իրավունքով, ունի կնիք` Հայկական ՍՍՀ պետական գերբի պատկերմամբ և իր անվամբ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թ. նոյեմբերի 13-ի N 656 որոշմամբ |
Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի գործադիր կոմիտեի առողջապահության բաժնի
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի գործադիր կոմիտեի առողջապահության բաժինը Հայկական ՍՍՀ Սահմանադրության 69-րդ հոդվածին համապատասխան կազմվում է աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի կողմից և իր գործունեությամբ ենթարկվում է ինչպես աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետին ու նրա գործադիր կոմիտեին, այնպես էլ Հայկական ՍՍՀ Առողջապահության մինիստրությանը:
2. Աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի գործադիր կոմիտեի առողջապահության բաժնի հիմնական խնդիրներն են`
առողջապահության գործի և քաղաքային ենթակայության առողջապահական հիմնարկների ղեկավարումը, նրանց նյութատեխնիկական բազայի ամրապնդման ուղղությամբ միջոցառումների ձեռնարկումը, բնակչությանը ցույց տրվող բժշկական օգնության կազմակերպումը.
վերադաս ենթակայության առողջապահության հիմնարկների աշխատանքի վերահսկումը.
առողջապահության զարգացումը քաղաքի տերիտորիայում.
վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու և վերացնելու միջոցառումների մշակման և դրանց իրականացման ապահովումը.
մոր և մանկան պաշտպանության կազմակերպումը:
3. Աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի գործադիր կոմիտեի առողջապահության բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՍՍՀՄ Սահմանադրությամբ և Հայկական ՍՍՀ Սահմանադրությամբ, ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով և որոշումներով, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներով ու կարգադրություններով, առողջապահության վերադաս մարմինների հրամաններով և հրահանգներով, աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի և նրա գործադիր կոմիտեի առողջապահության բաժնի գործունեության վերաբերյալ որոշումներով և կարգադրություններով և սույն Կանոնադրությամբ:
4. Աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի գործադիր կոմիտեի առողջապահության բաժինն իր առաջ դրված խնդիրներին համապատասխան`
ա) մշակում և աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի գործադիր կոմիտե է ներկայացնում քաղաքային ենթակայության առողջապահության հիմնարկների զարգացման պլանների և նրանց պահպանման նախահաշիվների նախագծերը.
բ) քննարկում և հաստատում է քաղաքային ենթակայության առողջապահության հիմնարկների աշխատողների թվաքանակը, աշխատավարձի ֆոնդն ու նախահաշիվները և վերահսկում դրանց կատարմանը.
գ) ուսումնասիրում է քաղաքի բնակչության առողջության վիճակը, մշակում և կենսագործում է միջոցառումներ արդյունավետ բուժելու, հիվանդությունները կանխելու, հիվանդացումը, հաշմանդամությունն ու մահացությունը նվազեցնելու և եզրակացությունը ավելացնելու ուղղությամբ.
դ) կազմակերպում է բնակչության բուժպրոֆիլակտիկ օգնությունը, մշակում և միջոցառումներ է իրականացնում բնակչությանը բարձրորակ բժշկական օգնություն ցույց տալու ուղղությամբ.
ե) կազմակերպում է վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու, ինչպես նաև դրանք վերացնելու միջոցառումների իրականացումը.
զ) կազմակերպում է մոր և մանկան պաշտպանությունը, ապահովում է երեխաների և անչափահասների շրջանում առողջարարական միջոցառումների իրականացումը, վերահսկում է նրանց բուժօգնության կազմակերպմանը.
է) ժողովրդական կրթության մարմինների հետ համատեղ կազմակերպում է երեխաների բուժսպասարկումը մանկական հիմնարկներում և դպրոցներում, նրանց շրջանում անցկացնում է բուժպրոֆիլակտիկ միջոցառումներ.
ը) միջոցառումներ է մշակում բնակելի ու հասարակական շենքերի սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը իրականացնելու ուղղությամբ և սահմանում է պետական սանիտարական հսկողություն քաղաքի պատշաճ սանիտարական վիճակն ապահովելու նկատմամբ.
թ) բժշկական պրակտիկայում արմատավորում է գիտության և տեխնիկայի նվաճումները, ինչպես նաև հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխման նորագույն մեթոդները.
ժ) սահմանված կարգով տնօրինում է կադրերի ընտրության գործը, պայմաններ է ստեղծում բուժաշխատողների փորձն ու գիտելիքները լավագույն ձևով օգտագործելու համար, աշխատանքում իրենց լավ դրսևորած երիտասարդ մասնագետներին առաջ է քաշում ղեկավար աշխատանքի.
ի) մասնակցում է քաղաքի արտադրական, բնակելի և հասարակական շենքերում, բակերում, փողոցներում և հրապարակներում աղմուկի կանխման, նրա ինտենսիվության նվազեցման և վերացման միջոցառումների մշակմանն ու իրականացմանը.
լ) միջոցներ է ձեռնարկում բնակչության շրջանում սանիտարական-լուսավորական աշխատանք կազմակերպելու ուղղությամբ, տանում է գիտաբժշկական և հիգիենիկ գիտելիքների պրոպագանդա.
խ) օժանդակում է բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացմանը և սահմանված կարգով հսկողություն է իրականացնում ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվող անձանց առողջության նկատմամբ.
ծ) իրականացնում է խնամակալության և հոգաբարձության իր ֆունկցիան:
5. Աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի գործադիր կոմիտեի առողջապահության բաժինն իր աշխատանքի մասին հաշվետու է քաղաքային սովետի և նրա գործադիր կոմիտեի առաջ, ինչպես նաև աշխատավորների դեպուտատների ժողովներում ըստ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ըստ քաղաքացիների բնակության վայրի:
6. Աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի գործադիր կոմիտեի առողջապահության բաժնի կառուցվածքի և հաստիքների հաստատումը, ինչպես նաև բաժնի վարիչին պաշտոնում հաստատելն ու պաշտոնից ազատելը կատարվում է «Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների քաղաքային, քաղաքի շրջանային սովետի մասին» Հայկական ՍՍՀ օրենքով սահմանված կարգով:
7. Աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի գործադիր կոմիտեի առողջապահության բաժնի վարիչը`
ա) ղեկավարում է բաժնի գործունեությունը և ապահովում է բաժնի առաջ դրված խնդիրների իրականացումը.
բ) հսկողություն է իրականացնում աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի գործադիր կոմիտեի և պետական վերադաս մարմինների` առողջապահությանը վերաբերող հարցերով որոշումների և կարգադրությունների կատարման նկատմամբ.
գ) նշանակում, ազատում և փոխադրում է բաժնի աշխատողներին և բաժնի ենթակա առողջապահական հիմնարկների աշխատողներին ըստ հաստատված նոմենկլատուրայի.
դ) աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի և նրա գործադիր կոմիտեի քննարկմանն է ներկայացնում առողջապահության մասին որոշումների և կարգադրությունների նախագծերը.
ե) բաժնի համար հաստատված նախահաշվի սահմաններում տնօրինում է վարկեր.
զ) հսկողություն է ապահովում ֆինանսական, հաստիքանախահաշվային կարգապահության նկատմամբ, պահպանում է դրամական միջոցները և նյութական արժեքները:
8. Աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի գործադիր կոմիտեի առողջապահության բաժնին կից որակյալ մասնագետներից և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմվում է հասարակական խորհուրդ` խորհրդակցական մարմնի իրավունքով, որը մասնակցում է առողջապահության բնագավառի կարևոր հարցերի քննարկմանը:
9. Աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի գործադիր կոմիտեի առողջապահության բաժինը պահվում է քաղաքի տեղական բյուջեի հաշվին:
10. Աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի գործադիր կոմիտեի առողջապահության բաժինն օժտված է իրավաբանական անձի իրավունքով, ունի կնիք` Հայկական ՍՍՀ պետական գերբի պատկերմամբ և իր անվամբ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թ. նոյեմբերի 13-ի N 656 որոշմամբ |
Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժնի
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժինը Հայկական ՍՍՀ Սահմանադրության 69-րդ հոդվածին համապատասխան կազմվում է աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետին ու նրա գործադիր կոմիտեին, այնպես էլ Հայկական ՍՍՀ Սոցիալական ապահովության մինիստրությանը:
2. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժնի հիմնական խնդիրներն են`
ապահովել օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակների և նպաստների ժամանակին ու ճիշտ նշանակումը և վճարումը, քաղաքացիներին օրենսդրությամբ նախատեսված արտոնություններ ու առավելություններ տալը.
բժշկական աշխատանքային էքսպերտիզայի կազմակերպումը և նրա աշխատանքի ղեկավարումը.
միջոցառումներ ձեռնարկել հաշմանդամներին և կենսաթոշակառուներին աշխատանքի տեղավորելու, հաշմանդամների համար պրոֆեսիոնալ ուսուցում կազմակերպելու ուղղությամբ, աջակցել այնպիսի արտադրությունների կազմակերպմանը, որտեղ օգտագործվում է հաշմանդամների աշխատանքը.
ֆունկցիաներ իրականացնել այն չափահաս անգործունակ անձանց նկատմամբ հոգաբարձություն սահմանելու ուղղությամբ, ովքեր իրենց առողջական վիճակով չեն կարողանում ինքնուրույնաբար օգտվել իրենց իրավունքներից և կատարել պարտականությունները:
3. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժինը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՍՍՀՄ Սահմանադրությամբ, Հայկական ՍՍՀ Սահմանադրությամբ, ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով և որոշումներով, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներով ու կարգադրություններով, աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի և նրա գործադիր կոմիտեի որոշումներով ու կարգադրություններով, սոցիալական ապահովությանը վերաբերող հարցերի մասին Հայկական ՍՍՀ Սոցիալական ապահովության մինիստրության հրամաններով, հրահանգներով ու ցուցումներով և սույն Կանոնադրությամբ:
4. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժինը իր վրա դրված խնդիրներին համապատասխան`
ա) իրավական օգնություն է ցույց տալիս հիմնարկ-ձեռնարկություններին, կազմակերպություններին և կոլտնտեսություններին` բանվորների, ծառայողների, կոլտնտեսականների, նրանց ընտանիքների անդամների վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու և կենսաթոշակ նշանակելու համար դրանք ներկայացնելու հարցերում.
բ) ընդունում է կենսաթոշակների ու նպաստների նշանակման ու վերահաշվարկման համար անհրաժեշտ դիմումներ և փաստաթղթեր, որոնք գործող օրենսդրությանը համապատասխան ենթակա են քննության աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեին առընթեր կենսաթոշակներ և նպաստներ նշանակող հանձնաժողովում, ձևակերպում ու պահում է կենսաթոշակառուների և նպաստ ստացողների գործերը, գործող կանոններով նախատեսված մյուս փաստաթղթերը, տալիս է կենսաթոշակային վկայական, անձնական գրքույկներ` բազմազավակ ու միայնակ մայրերին և վկայական` ամենամսյա նպաստ ստացողներին, ապահովում է բազմազավակ մայրերին ՍՍՀՄ շքանշանների և մեդալների, «Հերոսուհի մայր» պատվավոր կոչման, ինչպես նաև պարգևատրումների ներկայացնելը.
գ) փաստաթղթեր է պատրաստում և աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային բյուջեի միջոցներից ամենամսյա նպաստներ նշանակելու մասին.
դ) վերահսկում է Հայկական ՍՍՀ Կապի մինիստրության ձեռնարկությունների և խնայողական դրամարկղների միջոցով կենսաթոշակների ու նպաստների վճարման ճշտությանը.
ե) վերահսկողություն է իրականացնում կենսաթոշակների և նպաստների նշանակման համար փաստաթղթերի ձևակերպման` օրենքով սահմանված կարգն ու կանոնը ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից պահպանելու նկատմամբ.
զ) կազմակերպում է շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի տերիտորիայում գործող բժշկական աշխատանքային էքսպերտիզայի աշխատանքը, վերահսկողություն է իրականացնում հաշմանդամներին ժամանակին վերաքննության ենթարկելու նկատմամբ, առանձնացնում է իր ներկայացուցչին հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու համար, չաշխատող քաղաքացիներին ուղեգիր է տալիս նշված հանձնաժողովում քննվելու համար.
է) իրագործում է հաշմանդամների, կենսաթոշակառուներին աշխատանքի տեղավորումը, կազմակերպում է հաշմանդամների և կենսաթոշակառուների ընտանիքների անդամների պրոֆեսիոնալ ուսուցումն ու վերաուսուցումը ձեռնարկություններում, կազմակերպություններում, ուսուցման համար նրանց ուղարկում է դասընթացներ և սոցիալական ապահովության սիստեմի ուսումնական հաստատություններ.
ը) վերահսկում է հաշմանդամների աշխատանքի պայմաններին ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և ստուգում է բժշկական աշխատանքային էքսպերտիզայի աշխատանքային հանձնարարականներին համապատասխան աշխատանքում նրանց օգտագործելու ճշտությունը.
թ) վերահսկողություն է իրականացնում զառամյալներին, հաշմանդամներին և նրանց ընտանիքների անդամներին օրենսդրությամբ նախատեսված արտոնություններ ու առավելություններ տալու նկատմամբ.
ժ) համապատասխան հատկացումներից նյութական օգնություն է կազմակերպում կենսաթոշակառուներին և նրանց ընտանիքների անդամներին.
ի) կենսաթոշակառուներին և հաշմանդամներին սպասարկելու գծով աշխատանքի է ներգրավում հասարակական ակտիվին, ինչպես նաև արտահաստիքային տեսուչներին.
լ) վերահսկողություն է իրականացնում շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի տերիտորիայում գտնվող զառամյալների և հաշմանդամների գիշերօթիկ տների, հաշմանդամ երեխաների գիշերօթիկ տների աշխատանքի նկատմամբ և աջակցում նրանց աշխատանքին.
խ) սոցիալական ապահովության հիմնարկներ ուղարկվելու հարցերով բաժնին դիմած անձանց հաշվառում է կատարում, աջակցություն է ցույց տալիս ձևակերպելու նրանց փաստաթղթերը, ուսումնասիրում է նրանց ընտանեկան և նյութական-կենցաղային դրությունը և առաջարկություններ է ներկայացնում Հայկական ՍՍՀ Սոցիալական ապահովության մինիստրություն.
ծ) փաստաթղթեր է պատրաստում և աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործկոմի քննարկմանն առաջարկություններ է ներկայացնում այն չափահաս անգործունակ անձանց նկատմամբ հոգաբարձություն նշանակելու մասին, ովքեր իրենց առողջական վիճակով չեն կարող ինքնուրույնաբար օգտվել իրենց իրավունքներից և կատարել պարտականությունները.
կ) աջակցում է սոցիալական ապահովության բաժնին կից կենսաթոշակառուների փոխօգնության դրամարկղների կազմակերպմանը և վերահսկում է դրանց գործունեությանը.
հ) օգնություն է ցույց տալիս կույրերի, խուլ ու համրերի միավորումների աշխատանքին.
ձ) վարում է պրոտեզա-ոսկրաբուժական օգնության կարիք ունեցող անձանց հաշվառումը և կազմակերպում է շարժական միջոցներով նրանց ապահովումը:
ղ) կազմում է կենսաթոշակների ու նպաստների վճարման ծախսերի պլանները և շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային բյուջեի հաշվին ֆինանսավորվող հիմնարկների նախահաշիվները և դրանք ներկայացնում աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի և Հայկական ՍՍՀ Սոցիալական ապահովության մինիստրության հաստատմանը.
ճ) կազմակերպում և մասսայական-բացատրական աշխատանք է տանում բնակչության մեջ սոցիալական ապահովության հարցերի վերաբերյալ լայնորեն օգտագործելով մասսայական ինֆորմացիայի միջոցները.
մ) քաղաքացիների ընդունելություն է կատարում, պարզաբանումներ ու տեղեկանքներ է տալիս սոցիալական ապահովության վերաբերյալ օրենսդրության կիրառման հարցերով.
յ) քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու գանգատները և անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում դրանց առթիվ:
5. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժինը գլխավորում է վարիչը, որը հաստատվում և զբաղեցրած պաշտոնից ազատվում է Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի մասին Հայկական ՍՍՀ օրենքներով սահմանված կարգով:
6. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժնի վարիչը հանդիսանում է պետական կենսաթոշակներ և նպաստներ նշանակող հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև ժամկետային ծառայության զինծառայողների երեխաներին նպաստներ նշանակող հանձնաժողովի անդամ:
7. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժնի վարիչը ղեկավարում է բաժնի գործունեությունը, ապահովում է նրա առաջ դրված խնդիրների կատարումը, շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի և նրա գործադիր կոմիտեի քննարկմանն է ներկայացնում որոշումների ու կարգադրությունների նախագծեր` սոցիալական ապահովության հարցերով:
Բաժնի իրավասության սահմաններում հրամաններ է արձակում շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի, նրա գործադիր կոմիտեի որոշումների ու կարգադրությունների, ինչպես նաև պետական իշխանության բարձրագույն մարմինների ու պետական կառավարման ակտերի հիման վրա և ի կատարումն դրանց.
որոշումներ է ընդունում գործող օրենսդրությանը համապատասխան կենսաթոշակների ու նպաստների վերահաշվարկ կատարելու մասին, ընթացք է տալիս քաղաքացիների առաջարկություններին, դիմումներին և գանգատներին: Տնօրինում է վարկերն ու միջոցները` հաստատված նախահաշիվների ու հատկացումների սահմաններում.
հսկողություն է ապահովում ֆինանսական, հաստիքանախահաշվային կարգապահության նկատմամբ, պահպանում է դրամական միջոցները և նյութական արժեքները: Աշխատանքի է ընդունում և սահմանված կարգով աշխատանքից ազատում բաժնի և բժշկական աշխատանքային էքսպերտիզայի աշխատողներին:
8. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժինը պահվում է համապատասխան քաղաքի, շրջանի, քաղաքի շրջանի տեղական բյուջեի հաշվին: Սոցիալական ապահովության բաժնի կառուցվածքը և հաստիքները հաստատվում է Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի մասին Հայկական ՍՍՀ օրենքներով սահմանված կարգով:
9. Աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժինը օժտված է իրավաբանական անձի իրավունքով, ունի կնիք` Հայկական ՍՍՀ պետական գերբի պատկերմամբ և իր անվամբ:
