ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի 5-րդ կետում «դրամական բավարարում» բառերը փոխարինել «ծառայության համար համարժեք վարձատրություն» բառերով:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածում`
1) վերնագրի «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «վարձատրությունը» բառով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Քրեակատարողական յուրաքանչյուր ծառայող ունի ծառայության համար համարժեք վարձատրության, ինչպես նաև հանդերձանքի ապահովման իրավունք:».
3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Քրեակատարողական ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».
4) 3-8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասից հանել երրորդ նախադասությունը:
Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածում`
1) 5-րդ մասի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խրախուսանքները կարող են կիրառել նաև քրեակատարողական վարչության պետը և քրեակատարողական հիմնարկների ղեկավարները, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:».
2) 7-րդ մասից հանել «2-րդ» բառը, իսկ նույն մասը «հաշվին» բառից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան միջոցների հաշվին:» բառերով:
Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածում`
1) 8-րդ մասի «, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննությանը: Այդ դեպքում նրան վճարվում է դրամական բավարարում:» բառերը փոխարինել «` վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննությանը:» բառերով.
2) 9-րդ մասի «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «քրեակատարողական ծառայողին աշխատավարձ» բառերով:
Հոդված 6. Օրենքի 42-րդ հոդվածը «սահմանվում են» բառերից հետո լրացնել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերով:
Հոդված 7. Օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Այն դեպքում, երբ քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է քրեակատարողական ծառայությունից, ապա քրեակատարողական ծառայողի վարձատրությունն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:»:
Հոդված 8. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «աշխատավարձի» բառով:
Հոդված 9. Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-165-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|