ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) «պահպանվում են» բառերը փոխարինել «պահպանվում է» բառերով.
2) «ամսական դրամական բավարարումը և այլ լրացուցիչ վճարներ» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափը» բառերով.
3) «ամսական դրամական բավարարման և այլ լրացուցիչ վճարների» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում «ամսական դրամական բավարարումը և այլ լրացուցիչ վճարներ» բառերը փոխարինել «աշխատավարձը» բառով:
Հոդված 3. Օրենքի 49-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «դրամական և նյութական բավարարումները պահպանվում են» բառերը փոխարինել «աշխատավարձը պահպանվում է» բառերով.
2) 4-րդ մասից հանել «երկարամյա ծառայության համար հավելավճար վճարելու,» բառերը:
Հոդված 4. Օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասում «ապահովելով դրամական բավարարմամբ և դրան հավասարեցված վճարումներով, պարենի փոխհատուցմամբ» բառերը փոխարինել «վճարելով նրան հասանելի աշխատավարձը,» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-158-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|