ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
| 
 «04» փետրվարի 2025 թ.  | 
 N 122-Ն  | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ) ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՇՎԵՏԵՐԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԱՆՁԱՆՑ ՉԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 443․4-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հրամայում եմ`
1. Սահմանել օտարերկրյա պետությունների (տարածքների) ռեզիդենտներ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց չբացահայտման մասին ֆինանսական հաստատության կողմից հարկային մարմնին ներկայացվող տեղեկության ձևը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
| 
 2/4/2025  | 
 Է. ՀԱԿՈԲՅԱՆ  | 
| 
 Հավելված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2025 թվականի փետրվարի 04-ի N 122-Ն հրամանի  | 
| 
 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ) ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՇՎԵՏԵՐԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԱՆՁԱՆՑ ՉԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ  | ||||||||
| 
 1. Ֆինանսական հաստատության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)  | 
||||||||
| 
 2. Ֆինանսական հաստատության անվանումը  | 
||||||||
| 
 3. Ֆինանսական հաստատության գտնվելու վայրի հասցեն  | 
||||||||
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 443․4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ տեղեկացվում է, որ 20__ թվականի հարկային տարվա ընթացքում օտարերկրյա պետությունների (տարածքների) ռեզիդենտ հանդիսացող հաշվետերեր և վերահսկող անձինք չեն բացահայտվել:
| 
 Պաշտոնատար անձ  | 
 _______________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2025 թվական: