ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդվարդ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնեական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը 1997 թ. պետական վարկի տրամադրման մասին» 1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելիս:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին» ՆԿ-494 կարգադրությունը:
3. Կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
![loading...](/static/img/loader.gif)