ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ՆԿ-127-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի հունիսի 2-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևներ հիմնելու մասին» ՆԿ-127-Ն կարգադրությամբ հաստատված տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կազմում`
ա) Ռուբեն ԱՂԳԱՇՅԱՆԻ փոխարեն ընդգրկել Ոստանիկ ՄԱՐՈՒԽՅԱՆԻՆ.
բ) Էդվարդ ՉՈՒԲԱՐՅԱՆԻ փոխարեն ընդգրկել Արամ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ:
Այդ կապակցությամբ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն ԱՂԳԱՇՅԱՆ» և «Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Էդվարդ ՉՈՒԲԱՐՅԱՆ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Ոստանիկ ՄԱՐՈՒԽՅԱՆ» և «Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ ՍԻՄՈՆՅԱՆ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|