Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-63-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.29/17(472) Հոդ.369
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
18.03.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ՆԿ-1316-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» 2003 թվականի հունվարի 27-ի ՆԿ-1316-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

ա) կարգադրության հավելվածը լրացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերով՝ համաձայն 1-ին հավելվածի,

բ) կարգադրության հավելվածից հանել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը՝ համաձայն 2-րդ հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. մարտի 18
Երևան
ՆԿ-63-Ն

Հավելված 1
ՀՀ Նախագահի 2006 թ.
մարտի 18-ի ՆԿ-63-Ն կարգադրության


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 12.1

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 73.1

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 73.2

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 97.1

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 111.1:

Հայաստանի Հանրապետության
Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Ա. Գևորգյան

Հավելված 2
ՀՀ Նախագահի 2006 թ.
մարտի 18-ի ՆԿ-63-Ն կարգադրության

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ` ՀԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնի անձնագիր N 6

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 35

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 36

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 80

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 100:

Հայաստանի Հանրապետության
Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Ա. Գևորգյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան