ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրով նախատեսված 1995 թվականի ապրիլի 21-ից 23-ը Երևանում անցկացվելիք ցեղասպանության պրոբլեմներին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացման կազմակերպական աշխատանքներն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով.
Ժիրայր ԼԻՊԱՐԻՏՅԱՆ |
- Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, խմբի ղեկավար |
Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ |
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Հրաչյա Բարսեղյան |
- Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ |
Վահան Մանուկյան | - Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ |
Լավրենտի Բարսեղյան | - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտի ընդհանուր հարցերի գծով տեղակալ |
Հասմիկ Հարությունյան |
- Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր մասնագետ: |
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` միջազգային գիտաժողովի աշխատանքները համակողմանի և արդյունավետ կազմակերպելու նպատակով գիտաժողովի մասնակիցներին ապահովել թարգմանիչներով:
4. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանն ու Արմենպրեսին` ապահովել միջազգային գիտաժողովի աշխատանքների լուսաբանումը:
5. Հայաստանի Հանրապետության արտասահմանյան տուրիզմի գլխավոր տնտհաշվարկային վարչությանը` աշխատանքային խմբի հայտերով ապահովել միջազգային գիտաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած հյուրերի տեղավորումը, սնունդը, տրանսպորտային և այլ սպասարկումը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչությանը` աշխատանքային խմբի հայտերով ապահովել միջազգային գիտաժողովին վերաբերող տեղեկատվական նյութերի տպագրումը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել միջազգային գիտաժողովին մասնակցելու համար հյուրերի Երևան ժամանելու և մեկնելու հետ կապված հարցերը` աշխատանքային խմբի հայտերի հիման վրա:
8. Միջազգային գիտաժողովի մասնակիցների Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
