ՈՒՂՂՈՒՄ
Հաշվի առնելով ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի գրությունը տեխնիկական վրիպակի կապակցությամբ, համաձայն որի ՀՀ փոխվարչապետի 2025 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 11-ի N 97-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն զինծառայող համարվող անձանց,» բառերի փոխարեն սխալմամբ նշվել են «բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 3-րդ հոդվածով զինծառայող համարվող անձանց,» բառերը, խնդրում ենք որոշման մեջ կատարել համապատասխան ուղղումը:
ՀՀ վարչապետի աշխատակազմ
05.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 փետրվարի 2025 թվական:
