ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2024 թվականի N 1512-Լ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
26.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի N 1512-Լ որոշման |
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ
|
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Միջոցառման համառոտ նկարագիրը |
Պատասխանատու կատարողը |
Ժամկետը |
2025 թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը (հազ. դրամ) |
|
1. |
Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին |
սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման և անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցման նպատակով գումարների նախատեսում |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
2025 թ. |
2025 թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 988 933.7 |
|
Ընդամենը |
988 933․7 | ||||
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
|
26.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |