041.0665.18.10.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 1999 թվականի N 650
քաղ. Երևան
ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետության հանքահումքային ներուժի պահպանության ռազմավարության, արդյունավետ օգտագործման և համապատասխան երկարաժամկետ ծրագրերի մշակման իրականացման կազմակերպումն ու վերահսկողությունն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել ընդերքի պահպանության և արդյունավետ օգտագործման հարցերի միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Հանձնաժողովին` պարբերաբար քննության առնել ընդերքի պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմինների ու ընդերքը շահագործող կազմակերպությունների աշխատանքներին առնչվող հիմնահարցեր և ներկայացնել համապատասխան առաջարկություններ` այդ թվում`
ա) ընդերքի երկրաբանական ուսումնասիրման, օգտակար հանածոների արդյունահանման, ինչպես նաև դրա հետ չկապված նպատակներով ընդերքի օգտագործման ու հանրապետության հանքահումքային հենքի զարգացման հրատապ և առանցքային խնդիրների վերաբերյալ.
բ) ընդերքի բնագավառում հարաբերությունների կարգավորման կազմակերպական, իրական և տնտեսական մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ.
գ) ընդերքի բնագավառում լիցենզավորման սահմանված կարգի և պայմանների իրականացման ապահովման վերաբերյալ.
|
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
|
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
ընդերքի պահպանության եվ արդյունավետ օգտագործման հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի
| Վ. Շիրխանյան | - | ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ) |
| Գ. Վարդանյան | - | ՀՀ բնապահպանության նախարար |
| Կ. Ճշմարիտյան | - | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար |
| - | ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
| Մ. Միքայելյան | - | ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
| Գ. Գևորգյան | - | ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ |
| Գ. Մալխասյան | - | ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
| Կ. Հակոբյան | - | ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ |
| Ա. Հակոբյան | - | «Հայլեռտեխհսկողություն» վարչության պետ |
| Յու. Աղաբալյան | - | ՀՀ օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի նախագահ |
| Ֆ. Պետրոսյան | - | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի խորհրդական |
| Վ. Ավետիսյան | - | ԵՊՀ-ի ընդհանուր երկրաբանության ամբիոնի դոցենտ |
| Ս. Արզումանյան | - | «Հայգունմետնախագիծ ինստիտուտ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն |
| Պ. Ալոյան | - | «Հայգունմետնախագիծ ինստիտուտ» ՊՓԲԸ-ի երկրաբանության լաբորատորիայի վարիչ |
| Շ. Ամիրյան | - | ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի թեմատիկ խմբի ղեկավար |
| Գ. Շեխյան | - | «Գեոէկոնոմիկա» գիտական կենտրոնի տնօրեն |
| Լ. Գյումիշյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ |
| Ս. Օհանյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ |
| Ռ. Թորոսյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |
(կազմը փոփ. 29.11.99 N 734)