ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 3-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հունվարի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգի մասին» կարգադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 61-րդ կետով.
«61. Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր կարող է հանձնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը»:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|