ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի մարտի 19-ին
«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 8-ի ՀO-23-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը «կարգը» բառից հետո լրացնել «և ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքն ուղեկցող օրգանական սերտիֆիկատի ձևը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման մեջ, ինչպես նաև գովազդում նշվում է «օրգանական» կամ մակնշման առումով համարժեք «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինները կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձևերը` առանձին կամ հարադիր, միայն այն դեպքում, եթե`».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի արտադրություն և (կամ) շրջանառություն իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների, թողարկվող և (կամ) շրջանառվող սննդամթերքի և (կամ) սննդամթերքի մատուցման ծառայությունների անհատականացման միջոցներում արգելվում է օգտագործել «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձևերը` առանձին կամ հարադիր, բացառությամբ զուտ օրգանական գյուղատնտեսական արտադրանք արտադրող և (կամ) շրջանառող և (կամ) ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների, թողարկվող և (կամ) շրջանառվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքի և (կամ) օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ծառայությունների մատուցման անհատականացման միջոցների:»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ներմուծվող օրգանական գյուղատնտեսական`
1) արտադրանքը պետք է ուղեկցվի արտահանող երկրի իրավասու մարմնի տրամադրած սերտիֆիկատով և պարունակի Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքն ուղեկցող օրգանական սերտիֆիկատի ձևով սահմանված ամբողջ տեղեկատվությունը.
2) սննդամթերքը, դեղաբույսերը, տեխնիկական, կերային և ուտելի բույսերը պետք է մակնշված և պիտակավորված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջպետական համաձայնագրերին, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային կամ միջպետական ընդունված պահանջներին և նորմերին համապատասխան.
3) ներմուծողը (մատակարարը) օրգանական սերտիֆիկատի բնօրինակը պետք է պահպանի առնվազն 2 տարի:».
2) 2-րդ մասի «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «Բուսասանիտարիայի» բառով:
Հոդված 4.
Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված անհատականացման միջոցների վրա 2014 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 6 Երևան ՀՕ-47-Ն |