ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2024 թվականի N 979-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ամրացված՝ մեկ անվանում ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կարիքների համար Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից ձեռք բերված՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ավտոմեքենան՝ համաձայն N 2 հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարներին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետով նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը․
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը (հաշվառումը)՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջոցների հաշվին։
4. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ավտոմեքենայի պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի միջոցների հաշվին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 Երևան | 
| 27.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27 -ի N 979-Ա որոշման | 
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
| NN ը/կ | Մակնիշը /մոդելը | Պետական համարանիշը | Թողարկման տարեթիվը | Նույնականացման համարը | Սկզբնական արժեքը (դրամ) | Հաշվեկշռային արժեքը (դրամ) | 
| 1. | Toyota Land Cruiser Prado | 225 LL 55 | 2018 թ. | JTEBU3FJX0K146128 | 26,496,000 | 14,683,200 | 
| Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ | Ա. Խաչատրյան | 
| 27.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27 -ի N 979-Ա որոշման | 
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
| NN ը/կ | Մակնիշը /մոդելը | Պետական համարանիշը | Թողարկման տարեթիվը | Նույնականացման համարը | Սկզբնական արժեքը (դրամ) | Հաշվեկշռային արժեքը (դրամ) | 
| 1. | Mitsubishi L200 | 127 LL 50 | 2024 թ. | MMBM7T5H6RH000350 | 16,296,000.00 | 16,296,000.00 | 
| Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ | Ա. Խաչատրյան | 
| 27.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
 
                