ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
| N 1130-Ա | «22» մարտի 2024 թ. | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի h.50-Ն և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3757-Ա որոշումները, Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի հրապարակային սակարկություններով կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կողմից 06.03.2024թ. արձանագրություններով տրված առաջարկությունները.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող տարածքները ներկայացնել աճուրդային կարգով օտարման՝ համաձայն սույն որոշման հ.1 հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների:
2. Երևան համայնքի սեփականություն համարվող տարածքները ներկայացնել վարձակալության իրավունքով տրամադրման աճուրդի՝ համաձայն սույն որոշման հ.2 հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությանը՝ ներկայացված գույքերի մասին տեղեկատվությունը տարածել մամուլով և զանգվածային լրատվության այլ միջոցներով:
4. Հանձնարարել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման և վարձակալությամբ տրամադրման ենթակա գույքի վերաբերյալ հրապարակային ծանուցման հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
| Տ. Ավինյան | 
| Հավելված հ.1 Երևանի քաղաքապետի 22.03.2024 թ. հ. 1130–Ա որոշման | 
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՈՒ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ
| Հ/հ | վարչական շրջանը | հասցեն | շինության նշանակությունը և տեսակը՝ ըստ վկայականի | շենք(շինության)մակերեսը /քմ/ | հողամասի մակերեսը /քմ/ | մեկնարկային գինը /ՀՀ դրամ/ | 
| 1 | Կենտրոն | Ե.Քոչար փող. 21 | ոչ բնակելի տարածք | 115.3 | --- | 71.600.000 | 
| 2 | Մալաթիա-Սեբաստիա | Լենինգրադյան փող. 23/12 հ.6 | բնակարան | 77.6 | --- | 35.190.000 | 
| 3 | Արաբկիր | Կոմիտասի պող. 59/7 շենք հ.6 | բնակարան | 77.9 | -- | 44.550.000 | 
| 4 | Կենտրոն | Բայրոն փող. հ. 4 | կիսանկուղային տարածք | 60.0 | --- | 62.200.000 | 
| 5 | Կենտրոն | Բայրոն փող. հ.10 | ոչ բնակելի տարածք | 73.5 | __ | 41.500.000 | 
| 6 | Աջափնյակ | Ֆուչիկի փող. հ.2/4 | հասարակական նշանակության շինություն | 148.75 | 153.97 | 29.700.000 | 
| 7 | Ավան | Ավանի 4-րդ փող. 3-րդ նրբ. հ.237 մանկապարտեզի մոտ | կաթսայատուն | 60.1 | 75.8 | 11.070.000 | 
| 8 | Աջափնյակ | Լենինգրադյան փող. հ.16/6 | հասարակական նշանակության շինություն | 68.77 | 90 | 15.570.000 | 
| 9 | Շենգավիթ | Շիրակի փող. 2-րդ նրբ. 4/1 | հասարակական նշանակության շինություն | 152.87 | 206 | 27.990.000 | 
| 10 | Շենգավիթ | Շահվերդյան փող. հ.18 | հասարակական նշանակության տարածք | 236.6 | 254 | 31.320.000 | 
| 11 | Շենգավիթ | Շիրակի փող. հ.6/10 | հասարակական նշանակության շինություն | 207.98 | 309.5 | 38.250.000 | 
| 12 | Էրեբունի | Նոր Արեշ փող. հ.1/25 | հասարակական նշանակության շինություն | 165.7 | 195.5 | 37.710.000 | 
| Երևանի քաղաքապետ | Տ. Ավինյան | 
| Հավելված հ.2 Երևանի քաղաքապետի 22.03.2024 թ. հ. 1130–Ա որոշման | 
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՈՒ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ
| Հ/հ | վարչական շրջանը | հասցեն | շինության նշանակությունը և տեսակը՝ ըստ վկայականի | Շենքի (շինության) մակերեսը /քմ/ | հողամասի մակերեսը /քմ/ | մեկնարկային գինը 1 ամսվա համար /ՀՀ դրամ/ | վարձակալության ժամկետը | 
| 1 | Արաբկիր | Ն.Զարյան փող. հ.27 շենքի տարածք | վարչական շենք | 77 | --- | 408.900 | 2 տարի՝ որպես գրասենյակային տարածք | 
| 2 | Կենտրոն | Տերյան փող. հ.44 | վարչական շենք | 731 | --- | 2.214.000 | 5 տարի՝ որպես գրասենյակային տարածք | 
| 3 | Արաբկիր | Կոմիտաս պող. հ. 56 | տարածք | 88.6 | --- | 447.400 | 3 տարի | 
| 4 | Արաբկիր | Կովկասյան փող. հ.21/3 | շինություն | 2834.3 | 1757.56 | 1.800.000 | 10 տարի | 
| 5 | Նոր Նորք | Գայի պողոտա հ.19 | վարչական շենք | 11.96 | _ | 60.000 | 2 տարի՝ որպես գրասենյակային տարածք | 
| 6 | Նոր Նորք | Գայի պողոտա հ.19 | վարչական շենք | 14.31 | _ | 72.000 | 2 տարի՝ որպես գրասենյակային տարածք | 
| Երևանի քաղաքապետ | Տ. Ավինյան | 
 
                