Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-213-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.13/42(845) Հոդ.996
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի հունիսի 23-ին

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածի երկրորդ պարբերության «ծածկագրին» բառը փոխարինել «, 1001 90 100, 1001 90 910, 1003 00 100, 1005 10, 1207, 1209 ծածկագրերին» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածով հաստատված ցանկը 9-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

 «1001 90 100  Սպելտա ցանքի համար
 1001 90 910  Փափուկ ցորեն և մեսլին սերմացու
 1003 00 100  Գարու սերմացու
 1005 10  Եգիպտացորենի սերմացու»:

 

Հոդված 3. Օրենքի 1-ին հոդվածով հաստատված ցանկի 31-րդ՝ արտաքին տնտեսական գործունեության անվանացանկի ծածկագրի տողից հանել «, բացառությամբ`» բառը:

 

Հոդված 4. Օրենքի 1-ին հոդվածով հաստատված ցանկից հանել 1207, 1209, 3101 00 000, 8432, 8433, 8434 և 8436 ծածկագրերին դասվող տողերը:

 

Հոդված 5. Օրենքի 1-ին հոդվածով հաստատված ցանկը 31-րդ՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

 «3808 91  Ինսեկտիցիդներ
 3808 92  Ֆունգիցիդներ
 3808 93  Հերբիցիդներ, բույսերի հակաաճային և աճի կարգավորման միջոցներ
 3808 94  Ախտահանող միջոցներ
 3808 99  Այլ միջոցներ` նախատեսված միկրոբների, միջատների և կրծողների ոչնչացման համար»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. հուլիսի 7

Երևան

ՀՕ-213-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան