ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի մայիսի 25-ին
«ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԵՎ «ԵՐԵՎԱՆ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և «Երևան» ազատ տնտեսական գոտու տարածքներում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-329 օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սույն օրենքը կարգավորում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի (այսուհետ՝ Օդանավակայան) տարածքում գործունեություն իրականացնող անձի լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:»:
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածից հանել «Երևան» ազատ տնտեսական գոտի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ամրագրված Օդանավակայանին կից տարածք.» բառերը:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածից հանել երկրորդ նախադասությունը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. հունիսի 18
ՆախագահՍ. Սարգսյան
Երևան
ՀՕ-202-Ն