Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-181-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2011-16.05.2021)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.24/39(842) Հոդ.915
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 25-ին

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «Երևան քաղաքում ամուսնության» բառերը փոխարինել «Ամուսնության» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի «գտնվող» բառը հանել.

2) 1-ին մասի «բ» կետի «մշտապես ապրող» բառերը փոխարինել «գտնվող» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«4. Եթե երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է ամուսնության մեջ գտնվող անձանց, ամուսնության մեջ չգտնվող տղամարդու կամ կնոջ հայտարարությամբ, որոնք օգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից, ապա ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթղթի հետ ներկայացվում է նաև փոխնակ մոր հետ օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի մեկ օրինակը։»։

 

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«4. Ամուսնության մեջ գտնվող անձինք, ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը, որոնք օգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից, ծննդի պետական գրանցման գրքում գրանցվում են որպես ծնողներ (ծնող)՝ փոխնակ մոր հետ կնքած պայմանագրի հիման վրա։»:

 

Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմին ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը և ոչ ուշ, քան երեք ամիսը։ Ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցման 10-օրյա ժամկետը կարող է կրճատվել հարգելի պատճառների առկայության դեպքում: Ամուսնության գրանցման ժամկետը կրճատելու համար հիմք համարվող հարգելի պատճառներ են`

1) ամուսնացող անձանց համատեղ երեխա (ներ) ունենալը.

2) ամուսնացող կնոջ հղիությունը (առնվազն 12 շաբաթական).

3) ամուսնացող անձի զորակոչվելը ժամկետային զինվորական ծառայության.

4) ամուսնացող անձի` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայության կամ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելը.

5) Հայաստանի Հանրապետությունում ամուսնացող օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` միմյանց կամ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության դեպքում ամուսնացողների կամ նրանցից մեկի` Հայաստանի Հանրապետության տարածքից երկարատև ժամանակով մեկնելու (բացակայելու) դեպքում.

6) ամուսնացող անձի ծանր հիվանդությունը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարգելի պատճառները պետք է հաստատված լինեն համապատասխան փաստաթղթերով (կնոջ հղիության վերաբերյալ բժշկական տեղեկանք, երեխայի ծննդյան և հայրության ճանաչման վկայական, զինվորական ծառայության վայրից տեղեկանք, Հայաստանի Հանրապետության տարածքից մեկնելու փաստը հաստատող փաստաթուղթ):

1.2. Ամուսնության պետական գրանցման ժամկետը, ելնելով կոնկրետ հանգամանքներից, կարող է կրճատվել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի թույլտվությամբ:»:

 

Հոդված 8. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասում «խնդրանքով» բառը փոխարինել «դիմումի հիման վրա» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «խնդրանքով» բառը փոխարինել «դիմումի հիման վրա» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 76-րդ հոդվածի 3-րդ մասից «գտնվող» բառը հանել:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. հունիսի 16

Երևան

ՀՕ-181-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան