ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 1994 թ. N 362
Քաղ. Երևան
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՑՈՐԵՆԻ ՄԹԵՐՄԱՆ ԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններից և մյուս արտադրողներից ցորենի մթերման խթանման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` պարենային ցորենի պետական գնումներն իրականացնել մեկ տոննան մինչև 30,0 հազ. դրամով, իսկ սերմացուինը` 30 տոկոս հավելավճարով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 6-ի «Հացահատիկի մթերման լրացուցիչ միջոցառումների մասին» N 209 որոշումը:
3. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի օգոստոսի 5-ից:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
