ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2025 թվականի N 687-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը և 30-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 4-րդ կետի 1-ին ենթակետը և N 3 հավելվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության քաղաք Երևան, Իսահակյան փողոց 28 շենք, 3 շինություն հասցեում գտնվող շենքի (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 20112020-01-0147) 2-րդ հարկից 44,639․5 դրամ սկզբնական արժեքով 46,6 քառ․ մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ՝ տարածք) 3 (երեք) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը (գրանցման համար՝ 211․171․03929, այսուհետ՝ կազմակերպություն)՝ իր կողմից ներկայացրած ծրագրին համապատասխան գործունեություն իրականացնելու համար։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ պայմանագրում նախատեսելով, որ՝
1) անհատույց օգտագործման տրամադրված տարածքը կամ դրա մասն օգտագործողի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի.
2) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև «Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ» միասնական տեղեկանք ստանալու համար նախատեսված ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին.
3) անհատույց օգտագործման տրամադրված տարածքում կազմակերպության կողմից ներկայացված ծրագրին և պայմաններին չբավարարող գործունեություն իրականացնելու դեպքում, պայմանագիրը ենթակա է լուծման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
