ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2025 թվականի N 683-Ա
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 58-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դովեղի միջնակարգ դպրոցի կառուցման մնացորդային աշխատանքների ձեռքբերման նպատակով 2025 թվականի մայիսի 5-ին ՀՀՔԿ-ՀՄԱԱՇՁԲ-25/2 ծածկագրով որակավորման չափորոշիչների կիրառմամբ հայտարարված գնման ընթացակարգը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարեցման հիմքով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
