ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
20 մայիսի 2025 թ. |
N 358-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ և 13-րդ կետերով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 4-րդ փողոցը՝ նրբանցքով (սկսվում է Սիլիկյան 5-րդ փողոցից, հասնում՝ Սիլիկյան հին խճուղի), անվանակոչել հայ հոգևոր երգիչ, մանկավարժ Խորեն Պալյանի անվամբ` «Խորեն Պալյան փողոց», «Խորեն Պալյան փողոց, 1-ին նրբանցք»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2025 թ. մայիսի 20 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2025 թվական:
