ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2038-Ա |
«22» մայիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.29/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 3923.54ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ֆոտոմաստեր» ՍՊԸ-ի լ/ա Մարիամ Մանուկյանի դիմումը՝ Մոսկովյան փողոցի հ.29/4 հասցեում, վարձակալության իրավունքով «Ֆոտոմաստեր» ՍՊԸ-ին տրամադրված 3923.54քմ մակերեսով հողամասը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.01042025-01-0056 վկայական/ ենթավարձակալության տալու թույլտվության մասին:
Նշված հողամասը, համաձայն հողամասի վարձակալության հ.6530 պայմանագրի, մինչև 2026 թվականի փետրվարի 12-ը վարձակալության իրավունքով տրամադրվել է «Ֆոտոմաստեր» ՍՊԸ-ին:
Հաշվի առնելով հողամասի վարձակալության հ.6530 պայմանագրի 4.3-րդ կետը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով.
1. Թույլատրել «Ֆոտոմաստեր» ՍՊԸ-ին՝ Մոսկովյան փողոցի հ.29/4 հասցեում գտնվող 3923.54քմ մակերեսով հողամասը հանձնել ենթավարձակալության` «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |
