ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2037-Ա |
«22» մայիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԵՐՔԻՆ ՉԱՐԲԱԽԻ Հ.205 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Էդվարդ Արզումանյանի դիմումը՝ Ներքին Չարբախի հ.205 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի 23.01.1996թ. հ.Ա039778 պետական ակտը, 2024 թվականի նոյեմբերի 8-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.38365 լրացուցիչ վկայագիրը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ներքին Չարբախի հ.205 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 6159.10քմ՝ փաստաթղթերում ամրագրված` 6300.0քմ մակերեսի փոխարեն:
Քննարկվող՝ 6159.10քմ մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 12-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.03.2025թ. հ.Դ-24810-25 և 18.04.2025թ. հ.Ն/20107-25 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Ներքին Չարբախի հ.205 հասցեում գտնվող հողամասի (պտղատու այգի) սահմանները որոշվում են 6159.10քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
Տ. Ավինյան |
