ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
20 մայիսի 2025 թ. |
N 353-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ Հ. 22 ՇԵՆՔ, 2 ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ Հ. 22 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԴՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ. 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵՎԱՆ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց հ. 22 շենք, 2 շինություն և Սարյան փողոց հ. 22 հասցեներում գոյություն ունեցող շինությունների քանդման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2025 թ. մայիսի 20 Երևան |
