ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
20 մայիսի 2025 թ. |
N 362-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 313-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի մարտի 18-ի «Աղբահանության վճարի նկատմամբ հաշվարկված տույժերի վճարման պարտականությունից ազատելու մասին» N 313- Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Երևան քաղաքում 2025 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ և մայիս ամիսների համար հաշվարկված աղբահանության վճարը «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված ժամկետներում չվճարած ֆիզիկական (ներառյալ` անհատ ձեռնարկատերը և արտոնագրային վճար վճարողը) և իրավաբանական անձանց, հիմնարկներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ազատել 2025 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ և մայիս ամիսների համար հաշվարկված աղբահանության վճարը Օրենքով սահմանված ժամկետներում չվճարելու հետևանքով մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը ներառյալ հաշվարկված տույժերի վճարման պարտականությունից:»:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2025 թ. մայիսի 20 Երևան |
