ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2025 թվականի N 644-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները և ցանկում ներառված ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին» N 125-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 2-րդ կետում՝
ա. 4-րդ ենթակետում «ժամկետները.» բառը փոխարինել «ժամկետները։ Սույն ենթակետի կիրառման իմաստով ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորում է համարվում այդ ապրանքների դրոշմավորման ծածկագրերի «Շրջանառության մեջ դրված» կարգավիճակ ունենալը.» բառերով,
բ. 5-րդ ենթակետը «իրականացվել» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի 6-րդ ենթակետով սահմանված դեպքի» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով՝
«6) սույն կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման դեպքում, մինչև այդ դրոշմավորման իրականացման օրվան նախորդող օրը ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումները կարող են կատարվել։».
2) որոշման N 1 հավելվածի՝
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Սույն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքներն են՝
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
», |
բ. 3-րդ և 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշման NN 2-19-րդ հավելվածները «Սպառողական փաթեթավորման դեպքում» աղյուսակի 4-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝
« | ||||
| ||||
». |
4) որոշման N 4 հավելվածը «Սպառողական փաթեթավորման դեպքում» աղյուսակի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով՝
« | ||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||
». |
5) որոշման N 10 հավելվածի «Սպառողական փաթեթավորման դեպքում» աղյուսակի 7-րդ և 8-րդ տողերի «Պարտադիր դաշտը» սյունակը լրացնել «Այո» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
23.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2025 թվական:
