ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2025 թվականի N 635-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» N 2093-Ն որոշման`
1) N 1 հավելվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկի՝
ա․ 231-րդ տողը ճանաչել ուժը կորցրած,
բ. 281-րդ կետի 3-րդ և 4-րդ սյունակներում «վարժարան» բառը փոխարինել «հիմնական դպրոց» բառերով,
գ. 286-րդ, 287-րդ, 288-րդ, 291-րդ կետերի 8-րդ սյունակում «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության կոմիտե» բառերով,
դ․ 302-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 303-րդ կետով.
« |
|
». |
2) N 3 հավելվածով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված վերանորոգվող/հիմնանորոգվող դպրոցների ցանկը՝ ներառյալ հաստատության տեսակի, շինարարական աշխատանքների, ինչպես նաև պատվիրատու մարմնի վերաբերյալ տեղեկատվությունը» աղյուսակի՝
ա. 1-ին տողի 5-րդ սյունակը «Վերանորոգում/հիմնանորոգում» բառերից հետո լրացնել «, նոր մասնաշենքի կառուցում» բառերով,
բ. 69-րդ և 109-րդ տողերն ուժը կորցրած ճանաչել,
գ․ 121-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 122-145-րդ կետերով.
« |
|
»: |
2․ Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին 2024 թվականի նոյեմբերի 28-ին «Լուսէ-16» ՍՊԸ, «Լիլանարմ» ՍՊԸ և «Գիգա շին» ՍՊԸ համատեղ գործունեության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև կնքված «ՀՀ Արմավիրի մարզի գ․ Վարդանաշեն կրթահամալիրի կառուցում» N ՀՏԶՀ-ԴԲՄ-ԱՇՁԲ-2024/118 պայմանագրում և դրա անբաժանելի մասը կազմող հավելվածներում «Վարդանաշեն» բառերը փոխարինել «Ամասիա» բառերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
23.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2025 թվական:
