ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2025 թվականի N 631-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու դիմումներին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումների քննարկման, մուտքի վիզաների տրամադրման, մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման կարգը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման, վիզայի ժամկետի երկարաձգման, մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրյա քաղաքացու անձնագրում կատարվող նշման ձևը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորելու, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած, մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած անձանց տվյալների բազայի վարման, տվյալների մուտքագրման և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1268-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
1) որոշման N 2 հավելվածի 1.1-ին կետում հանել «Օմանի,» բառը.
2) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.5-րդ կետով՝
«Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատած կամ Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած և Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվա դրությամբ 6 ամսից պակաս վավերականությամբ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող պետությունների քաղաքացիների համար գործում է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզային ռեժիմ».
3) որոշման N 2 հավելվածի 1.4-րդ կետում «1.2-րդ կետում» բառերը փոխարինել «1.2-րդ կամ 1.5-րդ կետերում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
22.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մայիսի 2025 թվական:
