ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2025 թվականի N 629-Ա
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Հայաստանի եվրոպական համալսարան» հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ) սեփականության իրավունքով պատկանող՝ Լոռու մարզ, համայնք Վանաձոր քաղ., Մանուշյան փողոց, 2/1 մասնաշենք հասցեում գտնվող, 307,176,556 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 3000 քառ. մետր մակերեսով մասնաշենքը (1-ին հարկի թիվ 1 (67,4 քառ. մ) և 2-րդ հարկի թիվ 1 (41,53 քառ. մ) տարածքները հանդիսանում են ընդհանուր բաժնային սեփականություն՝ 1/2-ական բաժնեմասերով), ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 289.49 և 589.22 քառ. մետր մակերեսներով հողամասերը, ինչպես նաև ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 740 քառ. մետր մակերեսով հողամասից 312.2 քառ. մետր մակերեսով հողամասը (շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 12,518,887 դրամ, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 19112021-06-0052, այսուհետ՝ գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ մինչև բակալավրի կրթական ծրագրի ավարտը հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի հեռակա ուսուցմամբ ուսանողների ուսումնառությունն ապահովելու պայմանով։
2. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հիմնադրամի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետից բխող գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի կնքման և դրանից բխող ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքներից հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի ղեկավարի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
22.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
