ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 1995 թ. N 14
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄԻ, ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 1986 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 728 ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 18-ի «Պետական արգելոցապարկային համալիրների, արգելոցների և ազգային պարկերի աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կարգավորման մասին» N 381 որոշման և 1994 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության անտառային տնտեսության աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման մասին» N 524 որոշման ընդունման կապակցությամբ, ուժը կորցրած ճանաչել Հայաստանի կոմկուսի Կենտկոմի, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1986 թվականի նոյեմբերի 1-ի «ԽՄԿԿ Կենտկոմի, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԿԽ-ի 1986 թվականի սեպտեմբերի 17-ի «Ժողովրդական տնտեսության արտադրական ճյուղերի աշխատողների տարիֆային նոր դրույքներ ու պաշտոնեական ռոճիկներ մտցնելու և աշխատավարձի կազմակերպումը կատարելագործելու մասին» N 1115 որոշումը» N 728 որոշման N 10 հավելվածի 1-ին, 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ կետերը` անտառային տնտեսության մասով և նույն հավելվածի 1-ին և 4-րդ աղյուսակները` անտառային տնտեսության մասով:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
