ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2025 թվականի ք. Երևան |
թիվ 63-Ա |
«ԷՅՉՆԵԹ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԿՀ N 283 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերության 2025 թվականի մայիսի 7-ի՝ 2020 թվականի սեպտեմբերի 14-ի ԿՀ N 283 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին դիմումները` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
Բավարարել «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերության դիմումները`
1. Ուժը կորցրած ճանաչել «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերությանը 2020 թվականի սեպտեմբերի 14-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 283 լիցենզիան։
2. Տրամադրել «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա:
3. «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերության 2020 թվականի սեպտեմբերի 14-ի ԿՀ N 283 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիայի տրամադրմանը հաջորդող օրվանից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
2025 թ. մայիսի 19 ք. Երևան |
