ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 421-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի «Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կանոնադրությունն ու կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի N 205 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1111-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի» բառերը փոխարինել «բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի» բառերով.
2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետիN 421-Ա որոշման |
«Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի N 1111-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)
2. Բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
3. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
4. Առողջապահության նախարարի տեղակալ
5. Արդարադատության նախարարի տեղակալ
6. Արտաքին գործերի նախարարի տեղակալ
7. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
8. Ներքին գործերի նախարարի տեղակալ
9. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
10. Բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի օգնական
11. Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար
12. Ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետ
13. Պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչություն պետ
14. Պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ
15. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
16. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
17. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
18. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)
19. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար (համաձայնությամբ)
20. Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)
21. Բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)»
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
19.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
