ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2025 թվականի N 596-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 470-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի «Գույքի նվիրատվությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» N 470-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման վերնագրում «ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ» բառերը փոխարինել «,ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՀԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1․1-ին կետով․
«1․1․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը պահատվության հանձնել համապատասխան համայնքներին՝ ըստ գույքի գտնվելու վայրի։».
3) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2․ Կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավարների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության պայմանագրերի կնքման աշխատանքների կատարումը՝ դրանում սահմանելով, որ պայմանագրերի կնքման և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ կնքել պահատվության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրերը կնքվում են անժամկետ և անհատույց եղանակով.
3) սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմանագրերի կնքումից հետո 10-օրյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ ապահովել միաժամանակ գույքի հանձնման-ընդունման և վերջիններիս գույքն ի պահ հանձնելու աշխատանքների կատարումը՝ հիմք ընդունելով սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներում արտացոլված տվյալները.
4) սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո ձեռնարկել միջոցներ գույքի սահմանների ճշտման, ըստ անհրաժեշտության, հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման, առկա ինքնակամ կառույցների օրինականացման և այլ տվյալների ճշգրտման աշխատանքների կատարման ուղղությամբ։»։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
15.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
