ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2025 թվականի N 604-Ա
«ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ԲԱԺՆԵՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2025 թվականի մայիսի 2-ին «Հայփաս» փակ բաժնետիրական ընկերության կողմից ստացված N RBA/25-0005 ծանուցման հիման վրա հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման մասին» N 2346-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի ՊՄԳ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հաղթող հայտատու իրավաբանական անձանց կոնսորցիումի մասնակիցների բաժնեմասնակցության կառուցվածքի հետևյալ փոփոխությունը.
«Իդեմիա Այդենթիթի ընդ Սեքյուրիթի Ֆրանս» ֆրանսիական պարզեցված բաժնետիրական ընկերության նոր բաժնետեր հաստատել «Ին Կոնտինյու է Սերվիս» պարզեցված բաժնետիրական ընկերությունը։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
16.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
