ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 11-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 31,334,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության կարիքներին արագ արձագանքում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Խաչատրյան | 
| 
 Երևան | 
| 09.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված ՀՀ փոխվարչապետի N 11-Ա որոշման | 
ԾՐԱԳԻՐ
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ»
| 1. | Ծրագրի նպատակը | 2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 1245 շահառուի հումանիտար աջակցության ցուցաբերում` առաջնային կարիքները հոգալու համար։ | 
| 2. | Ծրագրի բարեգործական որակման նպատակը | Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: | 
| 3. | Բարեգործը | Քուվեյթի Կարմիր մահիկի ընկերություն | 
| 4. | Ծրագիրը կատարողը | «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023) | 
| 5. | Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը | Հայաստանի Հանրապետություն Բնագավառը` սոցիալական | 
| 6. | Ծրագրի բյուջեն | 31,334,000 դրամ | 
| 7. | Բարեգործություն ստացողը | 2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 1245 շահառու։ Ծրագրի թիրախ խումբը վերջնական ձևավորվելու է պատկան լիազոր մարմինների և տեղական իշխանությունների աշխատակազմերի հետ համագործակցության արդյունքում։ | 
| 8. | Ծրագրի իրականացման տևողությունը | 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ը | 
| 9. | Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը | 1) սննդային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 4,473,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում. 2) հիգիենիկ պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 12,033,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում. 3) անկողնային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 12,450,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում. 4) արկղերի ձեռքբերում՝ 378,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում. 5) ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 500,000 դրամ, 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում. 6) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում բաշխումն իրականացնելու համար՝ 1,500,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում: | 
| 10․ | Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը | 1) սննդային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 4,473,000 դրամ արժողությամբ. 2) հիգիենիկ պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 12,033,000 դրամ արժողությամբ. 3) անկողնային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 12,450,000 դրամ արժողությամբ. 4) արկղերի ձեռքբերում՝ 378,000 դրամ արժողությամբ. 5) ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 500,000 դրամ արժողությամբ. 6) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում բաշխումն իրականացնելու համար՝ 1,500,000 դրամ: | 
| 11. | Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը | Կազմակերպչական ծախսեր՝ 500,000 դրամ արժողությամբ, որը ներառում է ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 500,000 դրամ։ | 
| 12. | Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ | Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Լոռու, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետների աշխատակազմերի և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմերի հետ սերտ համագործակցությամբ։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը համագործակցում է նաև Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների հետ: | 
| 13. | Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը | Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեն իրականացնելու է գործունեության անմիջական վերահսկումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ: | 
| Հայաստանի Հանրապետության | Տ. Խաչատրյան | 
| 09.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
 
                