ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
«12» մայիս 2025 թ. |
թիվ 12-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 58-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 11-ի ««Թափուր աշխատատեղերի, աշխատողների թվաքանակի և շարժի մասին» Ձև 1-ԹԱՇ (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության և «Թափուր աշխատատեղերի, աշխատողների թվաքանակի և շարժի մասին» ընտրանքային (տարեկան) հետազոտության հարցաթերթի ձևերն ու լրացման հրահանգները հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի փետրվարի 26-ի թիվ 03-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 58-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Որոշման հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Որոշման հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի․
3) Որոշման հավելված 3-ում՝
ա․8-րդ կետի 18-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«18) Նոր ստեղծված աշխատատեղեր չեն համարվում վերակազմավորված իրավաբանական անձի աշխատատեղերը: Նույն կերպ՝ հաշվետու եռամսյակի ընթացքում նոր ընդունված աշխատողներ չեն համարվում իրավաբանական անձի վերակազմավորման արդյունքում աշխատանքից ազատված և նորից ընդունված աշխատողները:»․
բ․ 8-րդ կետի 18-րդ ենթակետից հետո լրացնել նոր 19-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«19) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 205-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնական աշխատանքի վայրից դուրս դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում ընդունված կամ աշխատանքից ազատված աշխատողների մասին տվյալներն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի կամ Երևան քաղաքի լրացնելիս, անհրաժեշտ է թվաքանակի բաշխումն իրականացնել Հայաստանի Հանրապետության այն մարզում կամ Երևան քաղաքում, որտեղ հաշվետու եռամսյակի ընթացքում աշխատողը ծախսել է իր աշխատաժամանակի կամ աշխատանքային օրերի առավելագույն մասը, աշխատաժամանակի հավասար բաշխվածության դեպքում՝ ռեսպոնդենտի հայեցողությամբ, իսկ դրա հստակեցման անհնարին լինելու դեպքում՝ ըստ կազմակերպության հիմնական գործունեության վայրի: Նույն մոտեցումն անհրաժեշտ է կիրառել նաև հաշվետու եռամսյակում նոր ստեղծված կամ կրճատված կամ թափուր աշխատատեղերի վերաբերյալ տվյալները լրացնելիս:».
գ․ լրացնել նոր 3-րդ գլուխ հետևյալ բովանդակությամբ․
«3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
9. Հաշվետվության Բաժին 1-ում «110» - «140» ծածկագրերով տողերը լրացվում են սույն հրահանգի 8-րդ կետի 1-8-րդ ենթակետերին համապատասխան:
10. Հաշվետվության Բաժին 2-ում.
1) «210»–«240.1» ծածկագրերով տողերը լրացվում են սույն հրահանգի 8-րդ կետի 9-18-րդ ենթակետերին համապատասխան․
2) «210» ծածկագրով տողում լրացված աշխատատեղերի թիվը հաշվետու եռամսյակում կարող է փոքր լինել «110» ծածկագրով տողում լրացված աշխատողների թվաքանակից, եթե աշխատատեղը զբաղեցվել է.
ա. ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողներով,
բ. ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողով․
3) «210» ծածկագրով տողում լրացված աշխատատեղերի թիվը կարող է մեծ լինել «110» ծածկագրով տողում լրացված աշխատողների թվաքանակից, եթե հաշվետու եռամսյակում առկա են թափուր աշխատատեղեր կամ համատեղությամբ աշխատողներ․
4) «240.1» ծածկագրով տողում լրացված թափուր աշխատատեղերի թիվը չի կարող հավասար լինել «240» ծածկագրով տողում լրացված աշխատատեղերի թվից:
11. Հաշվետվության Բաժին 3-ում.
1) «310» ծածկագրով տողում սյուն 1-ը պետք է հավասար լինի Բաժին 1-ի «120» ծածկագրով տողի սյուն 1-ին․
2) «320» ծածկագրով տողում սյուն 1-ը պետք է հավասար լինի Բաժին 1-ի «130» ծածկագրով տողի սյուն 1-ին․
3) «330» ծածկագրով տողում սյուն 1-ը պետք է հավասար լինի Բաժին 2-ի «210» ծածկագրով տողի սյուն 1-ին․
4) «340» ծածկագրով տողում սյուն 1-ը պետք է հավասար լինի Բաժին 2-ի «220» ծածկագրով տողի սյուն 1-ին․
5) «350» ծածկագրով տողում սյուն 1-ը պետք է հավասար լինի Բաժին 2-ի «230» ծածկագրով տողի սյուն 1-ին․
6) «360» ծածկագրով տողում սյուն 1-ը պետք է հավասար լինի Բաժին 2-ի «240» ծածկագրով տողի սյուն 1-ին․
7) «360.1» ծածկագրով տողում սյուն 1-ը պետք է հավասար լինի Բաժին 2-ի «240.1» ծածկագրով տողի սյուն 1-ին:».
4) Որոշման ողջ տեքստում «ՀՀ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետություն» բառերով և դրա համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
|
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2025 թվականի մայիսի 12-ի թիվ 12-Ն որոշման |
|
«Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 58-Ն որոշման |
Բաժին 1. Աշխատողների թվաքանակը և շարժը
մարդ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Ընդամենը |
այդ թվում՝ ըստ պայմանագրի տեսակի | |
անորոշ ժամկետով աշխատանք կատարողներ |
որոշակի ժամետով և սեզոնային աշխատանք կատարողներ | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Աշխատողների թվաքանակը հաշվետու եռամսյակի սկզբի դրությամբ՝ առանց այլ գործատուի մոտ համատեղությամբ կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանք կատարողների |
110 |
|||
Ընդունվել են աշխատողներ հաշվետու եռամսյակի ընթացքում |
120 |
x |
x | |
Ազատվել են աշխատողներ հաշվետու եռամսյակի ընթացքում (տող 130.1 + 130.2 + 130.3), այդ թվում՝ |
130 |
x |
x | |
աշխատողների թվաքանակի և հաստիքների կրճատման հետ կապված |
130.1 |
x |
x | |
աշխատողի նախաձեռնությամբ |
130.2 |
x |
x | |
օրենքով սահմանված այլ հիմքերով (օրենքով սահմանված դեպքերում աշխատանքային տարիքը լրանալու, աշխատողի մահվան դեպքում և այլն) |
130.3 |
x |
x | |
Աշխատողների թվաքանակը հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ՝ առանց այլ գործատուի մոտ համատեղությամբ կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանք կատարողների (տող 110 + 120 - 130) |
140 |
Բաժին 2. Զբաղեցված և թափուր աշխատատեղեր
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Ընդամենը |
այդ թվում՝ ստեղծված | |
անորոշ ժամկետով |
որոշակի ժամկետով, սեզոնային բնույթի | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Աշխատատեղերի թիվը (զբաղեցված և թափուր) հաշվետու եռամսյակի սկզբի դրությամբ՝ ներառյալ այլ գործատուի մոտ համատեղությամբ աշխատողների զբաղեցրած աշխատատեղերը |
210 |
|||
Նոր, առաջին անգամ ստեղծված աշխատատեղերի թիվը հաշվետու եռամսյակի ընթացքում |
220 |
|||
Կրճատված աշխատատեղերի և հաստիքների թիվը հաշվետու եռամսյակի ընթացքում |
230 |
|||
Աշխատատեղերի թիվը (զբաղեցված և թափուր) հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ (տող 210 + 220 - 230) |
240 |
|||
տող 240-ից՝ թափուր աշխատատեղերի (պահանջվող աշխատողների) թիվը |
240.1 |
Բաժին 3. Աշխատողների թվաքանակի և աշխատատեղերի շարժն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Ընդա-մենը |
քաղաք Երևան |
Արագածոտն |
Արարատ |
Արմավիր |
Գեղարքունիք |
Լոռի |
Կոտայք |
Շիրակ |
Սյունիք |
Վայոց ձոր |
Տավուշ |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Ընդունվել են աշխատողներ հաշվետու եռամսյակի ընթացքում |
310 |
||||||||||||
Ազատվել են աշխատողներ հաշվետու եռամսյակի ընթացքում |
320 |
||||||||||||
Աշխատատեղերի թիվը (զբաղեցված և թափուր) հաշվետու եռամսյակի սկզբի դրությամբ՝ ներառյալ այլ գործատուի մոտ համատեղությամբ աշխատողների զբաղեցրած աշխատատեղերը |
330 |
||||||||||||
Նոր, առաջին անգամ ստեղծված աշխատատեղերի թիվը հաշվետու եռամսյակի ընթացքում |
340 |
||||||||||||
Կրճատված աշխատատեղերի և հաստիքների թիվը հաշվետու եռամսյակում |
350 |
||||||||||||
Աշխատատեղերի թիվը (զբաղեցված և թափուր) հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ (տող 330 + 340 - 350) |
360 |
||||||||||||
տող 360-ից՝ թափուր աշխատատեղերի (պահանջվող աշխատողների) թիվը |
360.1 |
Ղեկավար կամ անհատ ձեռնարկատեր՝ |
___________________________ |
_______________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝ |
___________________________ |
_______________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
«__ __»___________ 20__թ. »: |
|
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2025 թվականի մայիսի 12-ի թիվ 12-Ն որոշման |
|
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 58-Ն որոշման |
Բաժին 1. Աշխատողների թվաքանակը և շարժը
մարդ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Ընդամենը |
այդ թվում՝ ըստ պայմանագրի տեսակի | |
անորոշ ժամկետով աշխատանք կատարողներ |
որոշակի ժամետով և սեզոնային աշխատանք կատարողներ | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Աշխատողների թվաքանակը հունվարի 1-ի դրությամբ՝ առանց այլ գործատուի մոտ համատեղությամբ կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանք կատարողների |
110 |
|||
Ընդունվել են աշխատողներ դիտարկվող տարվա ընթացքում |
120 |
x |
x | |
Ազատվել են աշխատողներ դիտարկվող տարվա ընթացքում (տող 130.1 + 130.2 + 130.3), այդ թվում՝ |
130 |
x |
x | |
աշխատողների թվաքանակի և հաստիքների կրճատման հետ կապված |
130.1 |
x |
x | |
աշխատողի նախաձեռնությամբ |
130.2 |
x |
x | |
օրենքով սահմանված այլ հիմքերով (օրենքով սահմանված դեպքերում աշխատանքային տարիքը լրանալու, աշխատողի մահվան դեպքում և այլն) |
130.3 |
x |
x | |
Աշխատողների թվաքանակը դեկտեմբերի 30-ի դրությամբ՝ առանց այլ գործատուի մոտ համատեղությամբ կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանք կատարողների (տող 110 + 120 - 130) |
140 |
Բաժին 2. Զբաղեցված և թափուր աշխատատեղեր
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Ընդամենը |
այդ թվում՝ ստեղծված | |
անորոշ ժամկետով |
որոշակի ժամկետով, սեզոնային բնույթի | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Աշխատատեղերի թիվը (զբաղեցված և թափուր) հունվարի 1-ի դրությամբ՝ ներառյալ այլ գործատուի մոտ համատեղությամբ աշխատողների զբաղեցրած աշխատատեղերը |
210 |
|||
Նոր, առաջին անգամ ստեղծված աշխատատեղերի թիվը դիտարկվող տարվա ընթացքում |
220 |
|||
Կրճատված աշխատատեղերի և հաստիքների թիվը դիտարկվող տարվա ընթացքում |
230 |
|||
Աշխատատեղերի թիվը (զբաղեցված և թափուր) դեկտեմբերի 30-ի դրությամբ (տող 210 + 220 - 230) |
240 |
|||
տող 240-ից՝ թափուր աշխատատեղերի (պահանջվող աշխատողների) թիվը |
240.1 |
Ղեկավար կամ անհատ ձեռնարկատեր՝ |
___________________________ |
_______________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝ |
___________________________ |
_______________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
«__ __»___________ 20__թ. »: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2025 թվական:
