ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 304-Ա
«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 17,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գագիկ Գալստյանի համար բնակելի տան կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
14.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 304-Ա որոշման |
«ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ժամանակավոր տնակում բնակվող Գագիկ Երվանդի Գալստյանի բազմազավակ ընտանիքի (ունի չորս անչափահաս տղա) բնակարանային պայմանների բարելավում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (քաղ. Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արարատի մարզի Մասիս համայնքի Ղուկասավան բնակավայր, բնակարանաշինության բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
17,600,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Գագիկ Երվանդի Գալստյան (հասցեն՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Ղուկասավան բնակավայրի 16-րդ փողոցի 23 տնակ, նույնականացման քարտ՝ 002612323) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի մայիսի 25-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) երկաթյա կառուցվածքներով հավաքովի բնակելի տան կառուցում՝ 15,200,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մայիսի 25-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը. 2) արևային ֆոտովոլտային կայանի և ջրատաքացուցչի տեղադրում՝ 2,400,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը: |
10. |
Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) բնակելի տան հավաքովի երկաթյա կառուցվածքների ձեռքբերում՝ 3,800,000 դրամ ընդհանուր արժեքով, առանց ավելացված արժեքի հարկի. 2) շինարարական նյութերի և պարագաների ձեռքբերում՝ 7,500,000 դրամ ընդհանուր արժեքով, առանց ավելացված արժեքի հարկի. 3) շինարարական աշխատանքների իրականացում՝ 3,900,000 դրամ ընդհանուր արժեքով (հարկային արտոնություններ չեն ակնկալվում). 4) արևային ֆոտովոլտային կայանի և ջրատաքացուցչի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,400,000 դրամ ընդհանուր արժեքով, առանց ավելացված արժեքի հարկի: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան |
13 |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
14.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ |
